Առաջին հարցադրումները
Միքայել Մինասյանի տեսաուղերձն ունի շրջադարձային ներքաղաքական սկանդալի հիմք դնելու բոլոր շանսերը։
Տրամաբանությունը հուշում է, որ ժամերի ընթացքում պետք է լինի Մանե Գեւորգյանի իմպուլսիվ պաշտոնական հերքումը։
Հաջորդ քայլում հարցումների սլաքներն ուղղվելու են Արթուր Վանեցյանի կողմը. հաստատել կամ հերքել։
Այս պատմության մեջ կա նաեւ չորրորդ տեխնիկական կողմ՝ հանդիպման ձայնագրությունը։ Ո՞ւմ մոտ է այն. մենք բնականաբար չգիտենք։ Բայց դա էական գործոն է։
Երբ հերքումների, հաստատումերի փուլը կանցնի՝ ձեւակերպվելու են հետեւյալ ծանր հարցերը.
ա. Մի՞թե որոշակի գումարի եւ այլ պայմանների ապահովման դիմաց «նոր» Հայաստանում քրեական գործեր են «ջրվում», ջնջվում կամ վերացվում, կառավարության ղեկավարը նոր Հայաստանում նման անթաքույց միջամտություն է անում դատաիրավական համակարգին։
բ. Մի՞թե նոր Հայաստանում ժողովրդավարական արժեքներ թմբկահարելով իշխանության եկածները քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, չեզոքացնելու համար քրեական գործեր են հարուցում եւ հետո մտնում «տորգերի» մեջ։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ