Ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները, Էդգար Առաքելյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լսեցի Ավինյանի ելույթն ԱԺ-ում, որտեղ նա հիմնավորում էր աղմկահարույց օրինագծի կարևորությունը:
Եվ այսպես, ԱԴ պատվարժան պարետն ասում է, որ փոփոխություններն արվում են զուտ այն նպատակով, որպեսզի մեր քաղաքացիները օր, ժամ, րոպե առաջ հեռախոսազանգի միջոցով տեղեկանան վարակակրի հետ իրենց հնարավոր շփումների և դրանից բխող ստուգվելու կամ ինքնամեկուսացվելու անհրաժեշտության մասին:
Հիմա եթե մեր գերխնդիրն իրոք դա է, ինչո՞ւ պարզապես ամեն օր չենք հրապարակում վարակակիրների անուն-ազգանունները և լուսանկարները, որպեսզի նրանց հետ շփում ունեցած, հետևաբար ռիսկի խմբում գտնվող անձինք ոչ թե րոպե, այլ վայրկյան շուտ ԻՆՔՆԱտեղեկանան վտանգի մասին ու դիմեն համապատասխան քայլերի: Արտակարգ դրություն, ուրեմն արտակարգ դրություն, անձնական կյանքի ու տվյալների անձեռնմխելիության խախտում, ուրեմն խախտում, նա վայնե, ինչպես ասում են, ուրեմն նա վայնե:
Եթե միջոցների մեջ խտրություն չենք դնում, ուրեմն ինչու չենք ընտրում ամենաարագն ու արդյունավետը, այլ աջ ձեռքով ձախ ականջն ենք քորում, այն էլ ծոծրակի վրայով:
Հ.Գ. Հարցս հռետորական չի, իրոք փաստարկված պատասխանի եմ սպասում ու ծագեց այն բանից հետո, երբ ելույթը լսելուց հետո հիշեցի, որ առավոտյան կարդացել եմ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի գրառումն իր վարակված լինելու մասին և դա համարել եմ շատ կարևոր տեղեկատվություն իր հետ շփված անձանց համար: Էդ ընկերոջն ու մեզ բոլորիս առողջություն»:



















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը