ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա գրել է. «Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի: Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է: Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործըկներային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:
Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:
Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը