Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբքուքյան էջում գրել է.

«Շարունակենք մեր երեկվա զրույցը։ Նախ, իրավիճակի մասին։ Մարտի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում կար կ-վիրուսով վարակված 537042 մարդ՝ 7.1 մարդ ամեն 100000 մարդու հաշվով։ ՀՀ-ում այդ թիվը 11է, Վրաստանում՝ 2.5, Չինաստանում՝ 5.5։ Կան մեզանից ավելի շատ վարակվածներ՝ հսկայական ԱՄՆ-ից (18.4) մինչև փոքրիկ Սան-Մարինոն (675.7)։ Կոպտորեն ասած, ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ Այլ խոսքերով, վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ ։ Հիմա խոսենք 2 կարևոր հարցի մասին։


1. Շարունակենք երեկվա մեր զրույցը։ Ես առաջ էի քաշել մի միտք. վարակի դեմ հնարավոր չէ պայքարել առանց վարակակիր քաղաքացիներին իդենտիֆիկացնելու։ Վարակի դեմ պայքարում Ասիայի երկրների հաջողության հիմնական գրավականներն են. (ա) բնակավայրերն և շրջանների դաժան կարանտին ու (բ) վարակակիրների իդենտիֆիկացիա, միկրոշրջանների սահմանում։ (ա) - ի առումով երեկ թեժ բանավեճ ստացվեց։ Ես մի կողմ եմ դնում կառավարական ֆեյքերի հայհոյանքները։ Անկախ հատվածը հետաքրքիր քննարկում տարավ։ Վարակակիրների պարտադիր իդենտիֆիկացիայի իմ առաջարկին դեմ տվեցին մարդու իրավունքների, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը։ Ըստ իս, սա անընդունելի է։ Չպետք է մոռանալ չվարակված քաղաքացիների սահմանադրական իրնավունքները. այնպիսի բնական և անօտարելի իրավունք, ինչպիսին է կյանքի իրավունքը։ Ուշադրությամբ կարդացեք Սահմանադրության 24, 25 և 76 հոդվածները։ Իսկ ահա 34-րդ հոդվածով (անձնական տվյալների պաշտպանություն) սահմանված է՝ նորմերը կարող են սահմանվել օրենքով։ Վերջ։ Իսկ ԱԴ-ն սահմանված է օրենքով։ (բ) -ի մասով։ Չինաստանում, օրինակ, տվյալ շենքի բնակիչը պետական օրգանից իր IP-ի վրա տեղեկություն էր ստանում, որ ձեր շենքում, միկրոշրջանում վարակվածներ կան (եղել են) և նշվում էր կոնկրետ ո՞րտեղ է այն եղել։ Այնուհետև ձեզ այցելում էր տեղական «ժէկ»-ի ներկայացուցիչը ու կոնկրետացնում։ Նույնը Հվ. Կորեայում, Սինգապուրում և այլն։ Իսկ վերջերս նաև Իսրայելում։ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել։ Ի դեպ, չինական խոշոր քաղաքներում միկրոշրջանները փակ են։ Նրանց մոտ այնպես չէ, ինչպես Երևանում։ Որպես կանոն, մինչև քո շենքն ու շքամուտքը հասնելը, դու անցնում ես նաև թաղամասային պահակակետով։ Պատկերացրեք Երևանի Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով շրջափակված թաղամասը։ Այսստեղ մի 40-50 ելք ու մուտք կա, չհաշված միջանցիկ շքամուտքերը։ Մենք առանց արգելքի ոտքով մտնում ենք շենքերի բակերը։ Պեկինն այդպես չէ։ Այնտեղ թողած կլինեին մի 3-4 մուտք, ուր ելումուտը անցագրերով է։ Սա փրկեց Չինաստանը։ Այսինքն, այնտեղ այնպես, ինչպես հիմա Երևանում ավտոմեքենաների համար շլագբաումներն են։ Հիմա, ի վիճակի՞ է Երևանի քաղաքապետ ՀՄ-ն Երևանի բոլոր թաղամասերը այսպես շրջափակել, ուր ելումուտը կլինի ID-երով, դիմակներով, ձեռնոցներով և այլն։ Եթե ՏԱ-ն Երևանում կարանտին չհայտարարի և ՀՄ-ն չմեկուսացնի միկրոթաղամասերը, գտնում եմ, ոչինչ էլ չի ստացվի։

Եվ ընդհանրապես, այդ ամենից ողբերգություն սարքել պետք չէ։ Հիմա ես առաջարկել եմ, որ պետությունը կայք բացի ու նախևառաջ կամավոր վարակվածներն իրենց ներկայացնեն։ Ասել եմ նաև, որ կարելի է օրենքով դա պարտադիր դարձնել։ Հիմա, գուցե ֆոտոնկարները կարելի է հանել կամ էլ տեղեկատվությունը ուղարկել IP - երի վրա և այլն։ Բայց պարզ է մի բան - կ-վ-սի դեմ առանց առողջների մոտ վարակակիրների իդենտիֆիկացիայի արդյունավետ պայքարն անհնարին է։

2. Կալանավայրեր։

Ավելի վաղ ասել էի կալանավորների ժամկետից շուտ ժամանակավորապես տուն բաց թողնելու մասին։ Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։ Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին։ ՔԿՀ-ը շատ հարմար է։ Լիարժեք կարանտին։ Իսկ Երևանի կենտրոնի 4- աստղանի հյուրանոցները տրամադրել բուժանձնակազմին, այլ ոչ թե անխոհեմաբար թաթախել վարակի մեջ։

Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն։ Բայց պետք է պատրաստ լինել վատագույնին։

Հաջորդ ստատուսը կլինի պարենի ոլորտի, պետական բյուջեի և երկրի վալյուտային պահուստների մասին։

p.s. Պահպանեք ձեզ։ Հետևեք պարետի հրահանգներին։ Լավ լուր էլ կա։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կ-վիրուսի դեմ պայքարի մանրամասնություններ հաղորդեց։ Տղամարդիկ ավելի շատ ռեցեպտորներ ունեն, քան կանայք։ Դրա համար էլ 3 անգամ ավել են հիվանդանում։ Ի դեպ, նշված է, որ կովկասցիների մոտ դրանք ավելի քիչ են, քան ասիացիների և այլոց (ուռա)»