Աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները:
Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:
Փետրվարին պանդեմիա չկար:
Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:
Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:
Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:
Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը