Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ինչպես վարչապետը «օրվա կուրսով» մոռացավ օրավարձով աշխատողներին ու լքեց իր «դուխով» ընտրազանգվածին. Անդրանիկ Թեւանյան

«Օրավարձով աշխատանք» ձևակերպումը գործնականում նշանակում է հետևյալը՝ մարդը վարձատրվում է տվյալ օրվա աշխատանքի համար։ Եթե այդ օրն աշխատում է, ապա եկամուտ կունենա, իսկ եթե չի աշխատում, ապա չի ունենա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

«Օրավարձով աշխատողի» «հոդվածի» տակ են ընկնում տաքսիստները, գեղեցկության սրահի աշխատակիցները, հավաքարարները, սննդի օբյեկտների մատուցողները, ռեստորանների սրահի մենեջերները, փոքրիկ սննդի կետերում աշխատողները, հացթուխները, որոշ փոքր խանութների վաճառողները և այլն։


2018–ի ապրիլ–մայիսին հատկապես այս շերտն էր դարձել հեղափոխության/իշխանափոխության հիմնական պահանջատերը և պասիոնար հատվածը։ Փաշինյանը նաև այս շերտին (առանձնահատուկ՝ տաքսիստներին) սիրաշահելով էր վարկանիշ հավաքում, իսկ իշխանության գալուց հետո «ջրեց» արագաչափերով ու տեսախցիկներով գրանցված տուգանքները՝ դրսևորելով ծայրահեղ պոպուլիզմ։

Հիմա վարչապետը հայտարարում է, որ ՀՀ–ում օրավարձով աշխատող գոյություն չունի՝ հարցը միտումնավոր տեղափոխելով գրանցվածների ու չգրանցվածների դաշտ (իրականությունն այն է, որ գրանցվածների ու չգրանցվածների համար հիմա հավասարապես վատ է)։ Նա այդպես է անում, որպեսզի խուսափի այն ուղիղ հարցից, թե ինչպե՞ս պետք է ապրեն և իրենց պարտավորությունները կատարեն այն մարդիկ, որոնք հայտնի պատճառներով (նախևառաջ՝ իշխանության կողմից կորոնավիրուսի տարածման վտանգն անտեսելու պատճառով) հիմա չեն կարող աշխատել և իրենց օրական գումարը ստանալ¦, գրել է Ա․Թեւանյանը։

Նրա խոսքով՝ եթե վարսավիրն աշխատանքի չգնաց, այդ օրվա փողը չի ունենա, տաքսիստը չքշեց, այդ օրվա փողը չի ունենա և այլն։

Փաշինյանն այս խնդրին լրիվ ուրիշ ռակուրսով է անդրադառնում, որպեսզի լղոզի թեման և ուրիշ հարթություն տանի։ Փաշինյանն այս մարդկանց փաստացի ասում է՝ «Ձեր պրոբլեմն է, սիրելի հպարտ քաղաքացիներ»։

Եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեզ մոտ օրավարձով աշխատող չկա, ապա նա կա՛մ չի տիրապետում այդ ոլորտին, կա՛մ ստում է։ Երկու դեպքում էլ վատ է։

Վարչապետը շատ լավ գիտի, որ կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, քանզի «կորոնավիրուսն ում շունն է» ծրագրի շրջանակներում իրեն հավատացողների գլխների տակ փափուկ բարձ է դրել ու քարոզի տարել։ Մինչդեռ պետք էին կանխարգելիչ միջոցառումներ հարևան Իրանից ստացվող առաջին իսկ մտահոգիչ տեղեկություններից հետո։

Փաշինյանն ատելության քարոզը և սեփական իշխանության ընդլայնմանը միտված հանրաքվեն գերադասեց կորոնավիրուսի տարածման դեմ համալիր ծրագիր անելուց։ Նա վարակի դեմ գործին կպավ, երբ բանը բանից անցել էր։

Ճակատագրի հեգնանքով՝ այս կառավարության անգործության և սխալ քայլերի թիվ մեկ տուժողը դառնում է բիզնեսի և աշխատուժի այն շերտը, որը երկու տարի առաջ փռվել էր Փաշինյանի ոտքերի տակ՝ կյանքի բարելավման հույսով։ Այսօր Փաշինյանը նրանց թողնում է բախտի քմահաճույքին։

Հեղափոխությունը նախ «քցում» է իր զավակներին, ապա նոր միայն խժռում նրանցից ամենահավասարներին՝ հասցնելով «գիլյոտինի» բարձունքին», գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը։