Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիս Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը Առևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է Աստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցությունները ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեց Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե Կիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև

Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացվելու է ՀայաստանումՀասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀՀեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերըԸնտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունքԴատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամԼիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմՀայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովՔիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրենԿրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԼիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանըԿրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ԴոնբասիցԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԱռաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր
Թոփ-լուրեր

Երվանդ Բոզոյան. «Վերնախավում գեղցիների մի շերտ կա...»

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

- Պարոն Բոզոյան, Հայաստանում վերջին երկու ընտրություններում էլ իշխանությունը հաղթանակ արձանագրեց և դրանով կարծես թե «ամեն ինչ իր տեղն ընկավ»: Ի՞նչ եք կարծում, այս փուլում, իշխանության ներսում, ամեն ինչ հա՞րթ է, թե ինչ-որ ներքին պայքարներ, այնուամենայնիվ, գնում են:

- Այն, ինչ տեղի է ունեում իշխանության ներսում, շատ պարզ է և այն, որ խոսվում է, թե հակասություններ կան իշխանության ներսում, կարծում եմ՝ մի փոքր չափազանցված են:

- Այս օրերին, ըստ որոշ լուրերի, պաշտոնակռիվ է գնում, մեկը գոհ է, մյուսը` ոչ. դա նորմա՞լ է:

- Կարծում եմ` դա նորմալ պրոցես է: Աշխարհում, ամեն տեղ էլ այդ պրոցեսները կան, և տարօրինակ կամ արտառոց դեպքեր չկան, որ ասենք` ահա նման բաներ են լինում, ինչը զարմանք կարող է առաջացնել, որ չէինք սպասի, թե էսպիսի բան կլիներ: Քիչ թե շատ կանխատեսելի պրոցեսներ են դրանք:

- Թեև հետընտրական զարգացումներ չեղան, բայց հիմա խոսվում է ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռ ստեղծելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք դրա ստեղծումը և ի՞նչ կարող է այն մեզ տալ:

- Ես կարծում եմ, որ եթե խորհդարանական ընտրություներից առաջ այդ արտախորհրդարանական բևեռը չձևավորվեց, դրա պատճառն այն էր, այսպես կոչված` ընդդիմադիր դաշտի մեծ մասը վերահսկողության տակ է գտնվում իշխանության կողմից և իշխանությունը թույլ չէր տա, որ ընդդիմության մեջ տեղի ունենար այդպիսի մեծ կոնսոլիդացիա: Հիմա սպասել, որ ընտրություններից հետո կոնսոլիդացիա կլինի, իմաստը ո՞րն է, եթե ընդամենը 5 տարի հետո ընտրություններ պետք է լինեն: Եվ այդ կոնսոլիդացիան ի՞նչ կոնսոլիդացիա է, ինչի՞ շուրջ, ի՞նչ ռեսուրսներով, դրանք բոլորն, ընդհանուր առմամբ, հարցադրումներ են, որոնց պատասխանները չկան այս պահի դրությամբ:

- Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: Երկրում համեմատաբար հանգիս ու խաղաղ է կարծես: Սա ինչի՞ արդյունք է և որքա՞ն կտևի ըստ Ձեզ:

- Ես կարծում եմ հասարակությունն ընդամենը հոգնած է: Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում: Մարդիկ ոչ մի բանից ոչ մի սպասում չունեն: Իշխանությունն ազատվել է հասարակության վերահսկողությունից: Հասարակություն որպես այդպիսին գոյություն չունի: Կարելի է ասել` իշխանությունը մենակ է մնացել իր խնդիրների հետ և, փաստորեն, ինչ ուզենա, այն էլ կիրականացնի մինչև հաջորդ ֆորս-մաժորը: Իսկ այդ ֆորս-մաժորի ժամանակ արդեն առաջ կգա նոր իրավիճակ:

- Կարելի՞ է ասել` այս վիճակը ձեռնտու է իշխանությանը:

- Այո, նրանք ուզում էին, որ հասարակությունը ջլատված լինի, բայց հասարակությունն ինքն իր ձեռքերով իրեն ջլատեց, որովհետև հասարակությունն առողջ հասարակություն չէ, անառողջ պատկերացումներով հիվանդ հասարակություն է: Ինչո՞ւ. որովհետև առողջ հասարակություն ձևավորում է սեփական վերնախավը, իսկ վերնախավն զբաղված է ճղճիմ խնդիրներով, բամբասանքներով, մուտիլովկաներով, այսինքն` վերնախավն արժեքային համակարգային մեսիջներով հանդես չի գալիս, որպեսզի հասարակությանը, ժողովրդին ուղղորդի, թե ինչ պահանջներ պիտի ունենա: Տեսեք` տարբեր երկրներում տարբեր հասարակություններ տաբեր պրոցեսների մեջ են: Օրինակ, Վրաստանի հասարակությունը վատն է, թե լավը` կողմնորոշվել է, որ երկիրը պիտի գնա եվրոպական ստանդարտների ճանապարհով, փորձի Եվրոմիության անդամ դառնալ, ՆԱՏՕ-ի անդամ, հետո փորձի այդ ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Ես, իհարկե, վերապահումով եմ նայում այդպիսի դիրքորոշմանը, բայց այդ հասարակությունը գոնե ունի իդեաներ: Այդ իդեաների մեջ ես ենթադրում եմ, որ կան արտաքին խնդիրներ և ներքին: Ներքին խնդիրների մեջ ենթադրում է եվրոպական ստանդարտների ներգրավումը հասարակությանը, ինչը կարծում եմ, այդ երկրին հաջողվում է: Դրա արդյունքում ներդրումներ են լինում, երկիրը կամաց-կամաց զարգանում է, տնտեսությունը զարգանում է: Ընդամենը 10 տարի առաջ Վրաստանին Հայաստանի հետ համեմատել հնարավոր չէր, քանի որ Վրաստանը խայտառակ վիճակի մեջ էր: Այսօր արդեն պաշտոնական տվյալներով, իրենց կենսամակարդակով, մոտավորապես 10-15 %-ով ավելի լավ են ապրում, քան մենք: 10 տարի առաջ նրանք մի քանի անգամ ավելի վատ էին ապրում, քան մենք: Այդ տենդենցը նրանց մոտ զարգանում է, որովհետև Վրաստանի ժողովուրդը գիտի՝ ինչ է ուզում, ուր է գնում, ինչ խնդիրներ է ուզում լուծել:

- Հայ հասարակությունը չգիտի՞ ինչ է ուզում:

- Ոչ, հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ուզում, ինչ խնդիրներ է ուզում լուծել, որովհետև այդ հասարակության վերնախավն զբաղված է ճղճիմ մուտիլովկաներով, ինքը չունի արժեքային տեսլականներ, միակ տեսլականը, որ ունեցել է 96 թվականից` «Ղարաբաղը մերն է» տարբերակն է եղել, բայց Ղարաբաղը դա ֆիզիկական նյութական խնդիր է նաև, դա արժեքային համակարգ չէ միայն: Ըստ էության, երբ դու հասնում ես դրան և սպառվում ես որպես հասարակություն, կարելի է ասել` սա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնակործանման:
Վերնախավին պետք է մեղադրել, քանի որ նա է ուղղորդում հուսահատված հասարակությանը: Այս վերնախավը բազմաշերտ վերնախավ է` գեղցիների մի շերտ կա, որը քաղաքում հասել է հաջողության, իրականացրել իր կայնքի նպատակները, և նրանց այլ բան չի հետաքրքրում, մեկ այլ շերտ կա` քաղաքային շերտ, որոնք քաղքենիական առօրյայով են ապրում, և այդ քաղքենիական սովորություննեով և գավառական պատկերացումներով իրենք ոչ մի իրական իդեաներ չունեն` տապակվում են սեփական խնդիրների մեջ և օտարված են ժողովրդից: Մի երրորդ շերտ կա, որ բացի շահից, ուրիշ բան չի տեսնում. միայն շահերով է շարժվում: Աշխարհում ոչ մի հասարակություն միայն շահերով չի շարժվում: Ցանկացած երկիր իր առջև երկու գործոն է դնում` շահեր և արժեքներ: Հայաստանում վերջին 25 տարվա մեջ ոչ մի արժեք գոյություն չունի, ինչը եզակի երևույթ է: Ոչ էլ կա որևէ մեկը, որին կարելի է հավատալ և վստահել, թե նա կարող է իր շուրջը համախմբել շատ կամ քիչ քանակով մարդկանց: Չկա: բայց դրա պատճառը հենց այդ մարդիկ են, որոնք ինքնաոչնչացմամբ են զբաղված:

- Այսինքն Հայաստանում փոփոխությունների հնարավորություն կամ դրական տեղաշարժեր առաջիկայում չե՞ք տեսնում:

- Տա Աստված, որ այդ փոփոխությունը լինի, բայց ես, ցավոք սրտի, չեմ տեսնում: Եթե մեկ ուրիշը տեսնում է, դա լավ է: Նման փոփոխություն հնարավոր է միայն ֆորս- մաժորի դեպքում: Միայն այդ ժամանակ են մարդիկ ցնցվում, սթափվում և սկսում վերաիմաստավորել իրենց ապրած կյանքը:
Այս տարիների ընթացքում այն մարդիկ, որոնք եկան իշխանության, շատ արագ վարկաբեկվեցին, որովհետև պարզվեց, որ նրանք իրականում խաչագողեր են ոչ ավելի, հետո եկան այլ մարդիկ, որոնք նույնպես արժեքներ կրող չէին: Եվ այսպես մի քանի շերտից հետո հասարակությունն ընդհանրապես հիասթափվեց իր վերնախավից: Այսօր շատերն իրենց փրկությունը տեսնում են դրսի ուժերի մեջ, որն առավել ամոթալի է, բայց դա փաստ է: Այն ժողովուրդը, որն իր հույսը կորցնում է` դա պետականության փլուզման առաջին նախերգանքն է:

mamul.am