Պաշտոնյաները ոչ թե պետք է«պրիկոլներ» անեին կորոնավիրուսի թեմայով, այլ լուրջ քայլեր. Զոհրաբյան
Կարծում եմ, որ Հայաստանում արտակարգ դրություն կհայտարարվի, քանի որ մի քանի ժամից Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Վստահ եմ, որ այսօր կառվարության նիստում վարչապետը կդիմի ԱԺ-ին արտահերթ դրություն մտցնելու համար, ինրը նշանակում է, որ իրավունքի ուժով հրավիրվելու է խորհրդարանի արտահերթ նիստ»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ արտակարդ դրությունն արդեն ենթադրում է բոլոր այն սահմանփակումները, որոնք քիչ ավելի վաղ պետք է իրականացներ կառավարությունը. « Իրականում շատ ավելի կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին հենց այն պահից, երբ մեր հարևան Իրանում հիվանդության առաջին դեպքը գրանցվեց: Տարբեր պաշտոնյաներ ոչ թե պետք է ինչ-որ «պրիկոլներ» անեին Ֆեյսբուքում կորոնավիրուսի հետ կապված, այլ ՝ հստակ քայլեր ձեռնարկեին. ապահովեին դեղատներն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներով, մարդկանց հետ տանեին հստակ բացատրական աշխատանքներ, դադարեցնեին հավաքները, որոնք վիրուսի տարածման ամենառիսկային օջախն են: Ինչևէ, հիմա մենք ունենք իրավիճակ, երբ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն»:
Զոհրաբյանը նաև նշեց, որ պետությունից բացի զգոնություն ու գիտակից վերաբերմունք պետք է ցուցաբերեն նաև քաղաքցիները. «Մեր քաղաքացիները պետք է հասկանան նաև իրենց պատասխանատվության չափը, սա ևս լուրջ խնդիր է: Երեկ մայրաքաղաքի ժամանցի վայրերը՝ փաբերն ու սրճարանները լեցուն էին հաճախորդներով: Բացի այդ պետք չէ խուճապի մատնվել, խանութները պետք չէ գրոհել, սննդի պակաս չի լինելու, դա միանշանակ է»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը