Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչո՞ւ է ձգում վարչապետը. Աշոտյան
Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչո՞ւ է ձգում վարչապետը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։
Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ է տալիս նաեւ էֆեկտիվ կառավարումով բարձրացնել իշխանությունների իմիջը, կանխելով վտանգները եւ ներկայացնելով նրանց որպես «ուժեղ» կառավարիչներ, ում իրոք կարելի էր վստահել երկիրը։
Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար ե’ւ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, ե’ւ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։
Ուստի միակ բացատրությունն այն է, որ Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն։ Ժողովրդի առողջության եւ պետության կայունության հաշվին»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը