Վարչապետը չի վերահսկում իրավիճակը, չգիտի, որ պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ. Գեւորգ Գրիգորյան
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած մտքին առ այն, որ պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված բնակչին պարտադրել անցնել հետազոտություն եւ/կամ մեկուսացնել: Նա մասնավորապես նշել է, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետեւ վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաեւ չգիտի օրենքները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Երեկ դիտեցի Սեւանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին պարտադրել անցնել հետազոտություն եւ/կամ մեկուսացնել» եւ հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետեւ վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաեւ չգիտի օրենքները, մասնավորապես`
1. չգիտի «ՀՀ Սահմանադրությունը» (որը ուզում է փոխել), որի 27-րդ հոդվածի (Անձնական ազատություն) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` անձին կարելի է զրկել ազատությունից, եթե նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն,
2. Չգիտի «Բնակչության սանիհամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների եւ վարակիչ հիվանդությունների համաճարակների վերացման համար:
Եզրակացությունները արեք ինքներդ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ գործնականում օրենքով լծակ չկա, որ պարտադրվի ջերմաչափումն ու մնացած անհրաժեշտ գործողությունները:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը