ԿԲ-ն սկսել է դոլարային ներարկումները, որ մեղմի արտաժութային շուկայի խուճապային տրամադրությունները. Պարսյան
Ֆինանսատնտեսական ճգնաժամերին կամ բացասական սպասումների պայմաններում մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել ԱՄՆ դոլարով կամ ոսկով, ինչի արդյունքում կտրուկ թանկանում են դոլարը և ոսկին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վաղ առավոտից դրամը սրընթաց արժեզրկվում էր, իսկ արդեն կեսօրից հետո նկատվում է, որ առևտրային բանկերը կտրուկ նվազեցրել են մեկ դոլարի առքի փոխարժեքը մինչև 486 ՀՀ դրամ։ Սա նշանակում է, որ ՀՀ կենտրոնական բանկը նախապատրաստում կամ արդեն սկսել է դոլարային ներարկումները, այսինքն՝ արտաժութային պահուստների հաշվին ձեռք է բերվում դրամ, որպեսզի մեղմի արտաժութային շուկայի խուճապային տրամադրությունները։
Հիշեցնեմ, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունը տնտեսած գումարների մեծ մասը ներդրել է ավանդ կենտրոնական բանկում, բացի այդ անցած տարի կենտրոնական բանկը իր արտաժութային պահուստները ավելացրել է 580 մլն ԱՄՆ դոլարով կամ 25,7 տոկոսով։ Հետևաբար, պետք չէ խուճապի մատնվել։
Հայկական դրամի արժեզրկումը անխուսափելի է, քանի որ տարածաշրջանի և մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի արտարժույթները արդեն իսկ զգալիորեն արժեզրկվել են։ Եթե մենք չգնանք դրամի կառավարվող արժեզրկման, ապա մեր երկրից արտահանվող ապրանքները դուրս կմնան միջազգային շուկաներից, քանի որ կդառնան ավելի թանկ։
Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը արժեզրկվող դրամի պայմաններում պետք է զուգահեռաբար քայլեր իրականացնի սոցիալապես խոցելի խմբերի եկամուտների ավելացման ուղղությամբ (թոշակներ, նպաստներ, կոմունալ վճարներ և այլն)։ Գնաճը անխուսափելի է, սակայն այն պետք է լինի կառավարվող։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը