Եթե ամուսինս ողջ լիներ, իմացեք, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում վերջին երկու ամսվա ընթացքում 3 հարսանիք ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երկրում ձեւավորված ատելության մթնոլորտի հետեւանքներին:
Նա առաջարկեց լուծում գտնել ստեղծված իրավիճակում:
«Սա հնարավոր չէ, ի վերջո ինչ-որ մեկի համբերությունը կարող է հատել, եթե տեսնի` իր կնոջ, իր մերձավորի, իր հարազատի վերաբերյալ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ են գրում: Ես առաջարկում եմ` օգնեք մեզ, նաեւ միասին կազմակերպենք քննարկում, լավը չի լինի այս տարբերակը, առաջարկեք ձեր տարբերակը: Այս խնդիրը պետք է լուծվի, եւ նաեւ լրատվամիջոցները, որոնք շատ են կարեւորում իրենց պրոֆեսիոնալիզմը, որոնք շատ կարեւորում են, որ իրենց էջ չմտնեն, հայհոյանք կարդալու համար: Խմբագիրներից մեկն ինձ ասաց, որ իրենք փորձել են մի քանի օր փակել մեկնաբանությունների տիրույթը, դիտումները պակասել է: Դե թող պակասի, դե թող չմտնեն նրանք, ովքեր մտնում են հայհոյանք գրելու համար»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պարտավոր են դառնալ այս իրավիճակում ուղղություն ցույց տվողը. «Մենք պետք է դառնանք այն չափորոշիչը, որ կարող է ինչ-որ խաղի կանոններ փոխել հանրության մեջ: Եթե ամեն մեկս ասենք, դե դա իմ գործը չի, ես ինչի պետք է մտածեմ իմ նյութի տակ ինչ կգրեն, մենք բոլորս դառնում ենք ինչ-որ մի հանցավոր անգործության մաս, որի հետեւանքներն իսկապես աղետալի են լինելու: Ես մտածում եմ, որ եթե Սամվելը ողջ լիներ, իմացեք, հարյուր հատ դանակահարություն էր եղել արդեն, այդ մտավորական մարդը գնալու էր նստեր: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ գնալու էր գտներ եւ լինելու էր սամասուդ, վենդետա: Ինքը չէր նայելու, ով է, ինչ է, ասելու էր` իմ կնոջը դու վիրավորել ես»:
Նրա կարծիքով` քաղաքական իշխանությանը այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ մեծամասնությունը իրենց չի հայհոյում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը