Հայաստանն իրեն «թավաքյալի» լինելու շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չի կարող ունենալ
Մեզանում շատերը չգիտեն, որ չնայած տասնամյակներ տևած պատժամիջոցներին, Իրանն ունի Մերձավոր Արևելքում լավագույն առողջապահական և դեղագործական համակարգերից մեկը, որն ունակ է և նաև ստեղծված է մրցակցելու նույնիսկ իսրայելականի հետ։
Ինքս բազմիցս մեր բժիշկներից և ոլորտի մասնագետներից լսել եմ հիացմունքի և զարմանքի խոսքեր նշված ասպարեզներում Իրանի առաջընթացի և հաջողությունների մասին, որոնք անհամեմատելի են, դիցուք, Հայաստանի հետ։
Սակայն միջին վիճակագրական իրանցիների մի զգալի մասը հաճախ առաջնորդվում է մի ավանդական սկզբունքով, որը պարսկերեն հնչում է توکل به خدا [թավաքքոլ բե Խոդա] «ապավինում Աստծուն»։ Այո՛, չսխալվեցիք․ պարսկերենի «թավաքքոլ» արաբական ծագման բառը նույնարմատ է մեր խոսակցականի «թավաքյալի» ձևի հետ։
Հիմա ժամանակն է ապացուցելու, որ մենք՝ հայաստանցիներս, միջին վիճակագրական մակարդակում այդպիսին չենք։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև Հայաստանը պարզապես չունի Մերձավոր Արևելքի լավագույն առողջապահական համակարգերից մեկը և 80 միլիոնից ավելի բնակչություն, ուստի իրեն «թավաքյալի» լինելու շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չի կարող ունենալ։
#Հայաստանը
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը