«Հուսամ՝ երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին». Դավիթ Խաժակյան
Քաղաքացին զանգահարել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին եւ հարցրել՝ ինչպես է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաժակյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Չորս ամիս առաջ օղակաձեւ զբոսայգում նկատեցի շինարարական աշխատանքներ` Մանկավարժական համալսարանի դիմաց: Մոտեցա, նկարեցի նախագիծը եւ հիշեցի, որ դա երբեմնի «Բոչկայի» տարածքում է արվում:
Չմտաբերեցի արդյոք այն բետոնի հիմքի վրա էր թե՞ ոչ, բայց որոշեցի հարցը չբարձրաձայնել: Ճիշտ է, ստացվում է զբոսայգու մեջ տրվել է նոր շինթույլտվություն, բայց արդեն կանխատեսում էի, որ իմքայլականները կմեկնաբանեն, որ սա նախկինի մեղքն է, իսկ իրենք պարզապես նույն տարածքի վրա տվել են նոր շինթույլտվություն:
Այսօր մի քաղաքացի զանգահարեց եւ դժգոհեց այդ շինարարությունից: Հարցնում էր այդ ո՞նց է լինում, որ հեռուստացույցով հայտարարում են կանաչապատ տարածքների ազատման մասին, իսկ իրականում այգու մեջ նոր շինթույլտվություն են տալիս: Հուսամ, երբ քաղաքապետը վերադառնա Հայաստան, կպատասխանի այս հարցին»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը