Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Մետրոյի միջադեպն իշխանական թիմին շոկի մեջ գցեց. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարել է երեկ մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ մի երիտասարդ աղջիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռել էր ու շպրտել նրա ուղղությամբ։ Գրառման մեջ ասվում է.

«Փաստեր, որոնք արձանագրվեցին երեկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում.

1. Իշխանությունը այլևս իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա առաջին հրապարակային փաստն է, որ իշխանությունը չունի ամբողջ ժողովրդի աջակցությունը: Կան հասարակ մարդիկ, ովքեր երթևեկում են մետրոյով ու մեղմ ասած չեն սիրում իշխանությանը:

2. Հասարակ մարդիկ այլևս չեն վախենում ֆեյքերի ոհմակային հարձակումներից և պատրաստ են իրենց անհամաձայնությունը հայտնել ամենահամարձակ կերպով:

3. Ատելությունը, որը գեներացվում էր իշխանության կողմից դուրս է եկել ֆեյսբուքից և թափառում է Հայաստանում: Սա կարմիր լույսի ազդանշան էր: Ատելության գերդոզավորումը այլևս կառավարելի չէ: Այդ անկառավարելի ատելությունը անպայման իր կիրառությունը գտնելու է:

4. Շատ կարևոր դետալ է, որ միջադեպը նկարահանվում էր վարչապետի կողմից, այլ ոչ թե աղջկա: Սա նշանակում է աղջկա արարքը նախապատրաստված ակցիա չէր նրա կողմից, այսինքն խիզախությունը կրկնակի էր որովհետև աղջիկը չէր այդ տեսանյութը հրապարակողը: Հիշեցնեմ, որ սորոսական «խիզախները» իրենք են մի քանի կամերայով նկարահանում նախապես պլանավորված նմանատիպ ակցիաները:

5. Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ թե ինչու է վարչապետը այդքան լուրջ անվտանգության միջոցառումներ ձեռնարկում իր համար: Այդքան մեքենաները, զրահապատ ապակիները, թիկնապահների քանակը, մինչև երեկ անհասկանալի էին, որովհետև ժողովրդի վարչապետը ժողովրդից թաքնվելու պատճառ չպետք է ունենար:

6. Երեկվա միջադեպը իշխանական թիմին շոկի մեջ գցեց, որովհետև գոնե խելացիների համար պարզ դարձավ թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում իշխանությունը կորցնելու պարագայում: Փաշինյանը կարծում եմ արդեն ունի իր նահանջի ճանապարհը, հնարավոր է նույնիսկ մի քանի տարբերակով, սակայն իշխանական թիմի մնացած ներկայացուցիչները դժվար թե տեղավորվեն նրա ապագա ծրագրերի մեջ:

7. Ֆեմինիստները լռում են, որովհետև ոչ փող են ստացել և ոչ էլ հրահանգ ունեն այս թեմայով խոսելու: Աղջկա նկատմամբ սկսվել են ուղղորդված հետապնդումներ, մի արարքի համար, որը բազմաթիվ անգամ անպատիժ իրականացվել է մեր երկրում: Այս աղջիկը գուժեց սորոսական ֆեմինիստների մահը: Դրանք զբաղված են հիմնականում բռնության կեղծ նամակներ հորինելով...

8. Նիկոլ Փաշինյանը այլևս կուռք չի: Աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում:

9. Գլենդելի քֆուրչի տատիների գումարտակը սկսեց խոսել դաստիարակված հայ կնոջ կերպարի մասին»: