Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Փաշինյանը հնձեց այն, ինչ ցանել է

Մարտի 6-ին Երևանի մետրոպոլիտենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող "այո"-ի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ մի աղջիկ Փաշինյանի կողմից իրեն տրված նախընտրական բուկլետը պատռեց և շպրտեց վարչապետի երեսին, դատապարտելի է և անընդունելի...

Համացանցում բազմաթիվ մարդիկ արդարացի իրենց վրդովմունքն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ վարչապետի իրական և կեղծ երկրպագուներն անեծքների "բառարանից" բազմաթիվ մաղթանքներ են հղում դեռ անհայտ այդ աղջկան...

Բայց այդ միջադեպը պետք է ավելի խորքային անալիզի ենթարկել և հասկանալ, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ Փաշինյանի հետ...

Պատճառը շատ պարզ է... Արդեն երկու տարի է՝ իշխանության եկած քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, չնայած բարձրաձայնում է "սեր և հանդուրժողականություն", բայց իրականում այն ատելության մթնոլորտը և իշխանություններին փոքրիշատե քննադատողների նկատմամբ կենդանական հակակրանք տարածելը, ուղղակի այնպիսի բացասական էներգիա է գեներացրել հասարակության մեջ, որ դա ինչ-որ ձևաչափով պետք է դուրս գա, իսկ գլոբալ առումով՝ դա մի օր պայթելու է...

Քաղաքական հակառակորդներին թշնամի հռչակած Փաշինյանը և նրա թիմակիցները, ովքեր մայրուղիներին մերժված Սերժ Սարգսյանի բուկլետներն էին "ճպացնում" ուրիշների ճակատին, մարդկանց տների մոտ տանում էին, դագաղներ ու պսակներ էին դնում, սև լենտերի վրա գրում էին վերջիններիս անունները և հոգեհանգիստներ կազմակերպում, չէի՞ն մտածում, որ դա սարսափելի ցավ է պատճառում իրենց կողմից "մեռած" հռչակված մարդկանց ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին, կամ վարչապետին սպասարկող հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իրական որոշ խուլիգան և անդաստիարակ երկրպագուների կողմից իշխանություններին քննադատողների հասցեին հնչող ամենավերջին հայհոյանքները և վիրավորանքներն անհետևա՞նք էին մնալու... Իհակե՝ ոչ...

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ իր կողմից հռչակված "սերը և հանդուրժողականությունը" պետք է կյանքի կոչվեն, այլ ոչ թե մնան որպես խոսքեր, որոնց թիկունքում իրականում նա և իր թիմը ատելություն և անհանդուրժողականություն են տարածում, որի պտուղները նա ճաշակեց Երևանի մետրոպոլիտենում...

Փաշինյանի հետ տեղի ունեցածն այդ ատելության և անհանդուրժողականության դրսևորման դեմ լոկալ պոռթկում էր... Ավելի սարսափելի կլինի, եթե հասարակության տարբեր շերտերը դուրս գան միմյանց դեմ... Այդ ժամանակ բոլորը կպարտվեն՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը...

Հ.Գ. Հայաստանի վարչապետը հնձեց այն, ինչ ցանել է... Մարդիկ առաջնորդվում են՝ այն, ինչ կարելի է իշխանությունների ներկայացուցիչներին, կարելի է նաև իրենց... Ու չի բացառվում, որ քարոզարշավի և ընդհանրապես մարդկանց հետ հանդիպումների ժամանակ տարբեր միջադեպեր տեղի ունենան...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից