Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան

Կորոնավիրուսն այժմ համաշխարհային տնտեսական միտումների հիմնական օրակարգերից մեկն է, քանի որ այն մեծ ազդեցություն է թողել ինչպես ընթացիկ խնդիրների վրա, այնպես էլ երկարաժամկետ հարցերի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Եւ ներկայում պետությունները ստիպված են արագ որոշումներ կայացնել տնտեսական գործընթացները ղեկավարելու, վերահսկելու նպատակով։ Քանի որ հիմնականում այն երկրներում, որտեղ տարածվում է այս վիրուսը, տնտեսական երեւույթները կրկնվում են, այսինքն տեղի է ունենում ուղեւորափոխադրումների հոսքերի կրճատում, մասնավորապես՝ տնտեսական հոսքերի, բնակչության շրջանում նկատվում է խուճապային տրամադրություն եւ բնակչությունը գնում է մեծ քանակի բժշկական պարագաներ, նյութեր։ Եւ հաջորդ փուլը․ բնակչությունը գրոհում է սուպերմարկետները, խանութները՝ կուտակելով մի քանի շաբաթվա սնունդ։ Անշուշտ, սա տնտեսության համար խնդիրներ է առաջացնում, այսինքն տեղի է ունենում պահանջարկի կտրուկ աճ։ Բնականաբար չկա համապատասխան առաջարկ, քանի որ նույն կորոնավիրուսով վարակակիրներ ունեցող երկրներում առանձին ոլորտներ ուղղակի դադարում են գործել, քանի որ մարդիկ մնում են տանը», ասել է Ս.Պարսյանը։

Տնտեսագետը բերել է Չինաստանի օրինակը, որտեղ երկիրը բաժանվել է երեք գոտիների եւ կախված հանգամանքից, թե որքանով է կորոնավիրուսի վարակվածության աստիճանը բարձր, այդ գոտում թույլատրվում է տնտեսական ակտիվություն կամ ոչ. «Եվ բնական է՝ դրանից ելնելով տնտեսությունն իր հերթին ունենում է որոշակի անհարմարություններ եւ կորուստներ։ Չինաստանն արդեն իսկ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով ունի 1 տոկոսով ՀՆԱ-ի կրճատում կորոնավիրուսի հետեւանքով։ Բացի այդ սա նաեւ լուրջ իմիջային խնդիր է ստեղծում, քանի որ առանձին երկրներում, նաեւ խուսափում են Չինաստանից ապրանքներ ներկրել։ Հայաստանում կան մի շարք ՏՏ ընկերություններ, որոնք նաեւ սպասարկում են չինական խոշոր օնլայն խանութներ եւ նրանք հիմա ուղղակի անգործության են մատնված, քանի որ նվազել է չինական ապրանքների պահանջարկը օնլայն առեւտրի միջոցով, չնայած արդեն իսկ հաստատված է, որ իրերի միջոցով վիրուսի տարածումը հավանական չէ»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ տնտեսական պրոցեսները կրկնվում են նաեւ Հայաստանում։ «Առաջին. մենք ունեցանք ուղեւորափոխադրումների կտրուկ նվազում ինչպես Իրանից, այնպես էլ այլ երկրներից։ Սովորաբար, մարտ ամսին ունենում ենք իրանցի զբոսաշրջիկների հոսք՝ կապված նրանց նոր տարվա տոների հետ։ Այս տարի մենք ունենք նաեւ տուրիստների հոսքի կրճատում այլ երկրներից․ զբոսաշրջիկները խուսափում են այն երկրներից, որտեղ արդեն իսկ կա գրանցված թեկուզ մեկ դեպք։ Եթե այս երկու ամսվա ընթացքում վիրուսի տարածումը կանխվի, կկարողանանք մեր տուրիստական հիմնական շրջանը սկսել առանց կորուստների։ Մյուս խնդիրը, որ մենք ունենք․ արդեն իսկ կառավարությունը որոշել է մինչեւ մարտի 24-ը սահմանափակել Իրանից ուղեւորահոսքը, նաեւ բեռնափոխադրումները։ Սա նաեւ ուղղակի ազդեցություն կունենա արտահանման եւ ներմուծման ծավալների վրա, նաեւ Հայաստանի տարածքով տարանցման ծավալների վրա, քանի որ Հայաստանի տարածքով են որոշ բեռներ փոխադրում ՌԴ, Վրաստան։ Մենք Իրան հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա եւ սահմանի փակ կամ բաց լինելը առանձնապես կորուստներ չի պատճառի մեր տնտեսությանը: Ներկրում ենք բնական գազ, ցեմենտ, նավթամթերք, պլաստմասա, պարարտանյութեր եւ այլն, բացի այդ նկատելի է, որ Թուրքիայից ապրանքներ բերողների մի մասը հիմա նախընտրում է Իրանից ապրանքներ ներմուծել՝ հագուստ, սննդամթերք եւ այլն, այսինքն մանր առեւտրականները վնաս կկրեն, իսկ նրանց թիվը փոքր չէ, հատկապես երկրի հարավային շրջաններում։ Մենք մեր տնտեսությունը չենք նախապատրաստել դրան, եւ եթե այս սահմանափակումները ձգձգվեն, ապա վնասներն ավելի մեծ կլինեն։ Խնդիրներ ունենք նաեւ տարանցման դեպքում․ եթե Վրաստանը սահմանափակի նաեւ հայկական բեռնատարների տեղաշարժը, լուրջ խնդիր կառաջանա, քանի որ Վրաստանի միջոցով է իրականանում մեր ներկրման մեծ մասը, նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ այլուր, ձեթ, կարագ եւ այլն, եւ սահմանափակումները լուրջ հարված կհասցնեն մեր տնտեսությանը, հատկապես մեր երկրի ինքնաբավությանը, որի աստիճանը վերջին տարիներին կրճատվել է, օրինակ հավի մսի, կարտոֆիլի դեպքում»։

Իրանական բեռնատարների մուտքի սահմանափակման հետեւանքով, ըստ տնտեսագետի, նաեւ մեր գործարարներն են կորուստներ կրում, քանի որ նրանք դարձել են միջնորդ Հայաստան-Իրան առեւտրական շղթայում ։ Նրանք արտահանում են ապրանքներ ՌԴ՝ բանջարեղեն, մրգեր եւ Իրան են ներկրում ոչխարի, տավարի միս։ Հատկապես Հյուսիսային Կովկասից մեծ թվով հայ ձեռնարկատերեր ոչխարի միս են արտահանում Իրան։

Կորոնավիրուսի պայմաններում որոշ երկրներում կտրուկ անկում են գրանցում ֆոնդային բորսաների ինդեքսները, ասել է Սուրեն Պարսյանը. «Այստեղ դադարում է ակտիվությունը, մարդիկ սպասման մեջ են, եւ այս իրավիճակում մենք խնդիր կարող ենք ունենալ ֆինանսական շուկայում, քանի որ մարդիկ իրենց խնայողությունների հաշվին արդեն իսկ մեծ գնումներ են կատարում, եւ եթե խնայողությունները մնային, դրանք կարող էին ավանդ դնել կամ որեւէ ներդրում կանեին։ Տնտեսական գործընթացները բավական ռիսկային են եւ դրանց համապատասխան քայլեր չեն նախապատրաստվել։ Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք»։

Տնտեսագետի խոսքով՝ նաեւ առողջապահական տեսանկյունից սխալ լուծումներ գտնվեցին. «Կարծում եմ՝ շատ սխալ էր, որ մեր զբոսաշրջային կենտրոններից մեկը դարձավ կարանտինային գոտի։ Նման նախադեպեր նախկինում եւս եղել են այլ երկրներում, եւ այդ գոտիները բավական լուրջ իմիջային խնդիրներ են ունեցել եւ հետագայում էլ են զբոսաշրջիկները խուսափել այդ շրջաններից։ Կորոնավիրուսը նաեւ պարտադրելու է երկրներին վերանայել իրենց առողջաահական հայեցակարգերը․ առաջինը՝ ավելացնել առողջապահական ծախսերը, եւ պետությունը պետք է դառնա առողջապահական ծառայությունների ոչ միայն հիմնական պատվիրատուն, այլեւ սպասարկողը։ Վերադառնալու ենք պետական առողջապահական հիմնարկների անհրաժեշտության գաղափարին։ Վերջին տարիներին մենք մասնավորեցրինք ամեն ինչ, այդ թվում՝ առողջապահական հիմնարկները, բայց այս պայմաններում այդ մասնավոր․ օլիգարխ առողջապահական կազմակերպությունները խուսափում են ընդունել վարակակիրների, քանի որ դա կարող է իմիջային խնդիր ստեղծել նաեւ նրանց համար։ Նույն կարանտինը կարող էին նրանք իրականացնել, բայց քանի որ կարող էին խնդիրներ ունենալ մյուս հիվանդների հետ, փորձեցին ամեն ինչ պետության վրա բարդել եւ պետությունն է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այս իրավիճակը պարտադրելու է ունենալ ուժեղ պետական բուժհիմնարկներ, որոնք նման արտակարգ իրավիճակների պայմաններում ստանձնում են ամբողջական պատասխանատվությունը»։

Սուրեն Պարսյանը համարում է, որ կորոնավիրուսը, իր տնտեսական ազդեցությամբ, կարող ենք համեմատել պատերազմական իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամ եւ դրանով պայմանավորված պետք է լուծումներ առաջարկել, նաեւ մասնագիտական, գիտական ներուժը մեկտեղել. «Սրանք լուրջ քայլեր են, որոնք տարիներ շարունակ պետք է հղկվեն։ Ցավոք, մեզ մոտ չկա այդ մոտեցումը, որ պետք է լուրջ վերաբերվել այդ հարցին։ Կառավարությունը նախընտրեց չխոսել հնարավոր խնդիրների մասին՝ մտածելով, որ կարող է անցնել իրենց վրայից այս վիրուսը, բայց դա տեղի չունեցավ»։

Պետք է գույքագրել բոլոր ֆինանսատնտեսական խնդիրները եւ դրանց համապատասխան լուծումներ առաջարկել, ասել է Ս.Պարսյանը. «Ամենավառ օրինակը բժշկական պարագաների դեֆիցիտն է, երբ դեղատները լիցենզավորող մարմինը հայտարարում է, որ ապրանքների գների բարձրացումն իմ խնդիրը չէ, ՏՄՊՀ-ն իր հերթին հայտարարում է, որ դեղատները չի կարող վերահսկել, քանի որ նրանք գերիշխող դիրք չունեն; Ըստ էության երկուսն էլ ճիշտ են, բայց արդյունքում տուժում է բնակչությունը։ Օրենսդրական մակարդակում խնդիր ունենք, քանի որ նման իրավիճակներում չունենք պետական կարգավորիչ մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացառել նման իրավիճակները։ Պետությունը պետք է իր կարգավորիչ դերն ունենա բոլոր շուկաներում, այդ թվում նաեւ դեղերի շուկայում, քանի որ այստեղ դարձյալ ունենք օլիգարխներ, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի վրա եւ տարիներ շարունակ շուկայից դուրս են թողել փոքր դեղատներին։ Նույն վիճակում է նաեւ բուժծառայությունների ոլորտը․ պետական ապահովագրական գումարների հաշվին կառուցվեցին խոշոր օլիգարխների հիվանդանոցները, որոնք հիմա խուսափում են պատասխանատվության իրենց մասից։ Լիբերալ գործիքակազմով՝ ամեն ինչ տանք մասնավորին, մասնավորը կլուծի, մասնավորը լավ օրվա ընկեր կարող է լինել, բայց նման պայմաններում պետությունն է ստանձնում պատասխանատվությունը»։

Հնարավոր արգելքների դեպքում պետք է փորձենք այլընտրանքային բեռնափոխադրման միջոցներ գտնել, կարծում է տնտեսագետը. «Օրինակ օդային փոխադրումները, որոնք եւս բավականին սահմանափակ են, քանի որ մենք չունենք սեփական ավիաընկերություն, եւ երբ մեր բնակչության մի մասը ուրախանում է 50 դոլարանոց տոմսերով, պետք է հիշել, որ կան ճգնաժամային իրավիճակներ, որոնք պարտադրում են ունենալ ազգային ավիափոխադրող, եւ եթե Հայաստանը շրջափակվի, մենք չենք կարող ստիպել որեւէ աիափոխադրողի, որ Հայաստան բեռներ փոխադրի, բացառությամբ ռազմական բեռնափոխադրումների։ Վրաստանի դեպքում մոտակա շրջանում չենք ունենա բեռնափոխադրման ամբողջական արգելք, քանի որ վրացական կողմը հասկանում է, որ Հայաստանի համար դա կյանքի ուղի է, այլընտրանք չունի, սակայն ժամանակ առ ժամանակ կարող են սահմանափակումներ լինել, եթե Հայաստանում վարակվածների թիվն ավելանա, մանավանդ, որ վրացական կառավարությունն արդեն իսկ ադրբեջանական բեռնատարների կամ կազմակերպությունների նկատմամբ որոշակի սահմանափակումներ դրել է»։

Ըստ տնտեսագետի՝ դժվար է տնտեսական գնահատական տալ կորոնավիրուսի պայմաններում, քանի որ 1-2 դեպքերի հետեւանքով կարող է այնպիսի փոթորիկ, խուճապային տրամադրություն առաջանա, որ որեւէ հաշվարկ չգործի. «Այս իրավիճակում պետք է ունենանք ուժեղ պետություն, որը վստահություն կտա բնակչությանը, որ ինքը կկարգավորի ամեն ինչ, օրինակ առանձին երկրներում կորոնավիրուսվ վարակվածներին պետությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն է տրամադրում՝ նպաստների կամ այլ ձեւով։ Մենք չունենք այդպիսի հայեցակարգային մոտեցումներ։ Հիմանակում նրանք զբաղվում են առաջացած խնդիրը լուծելով։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ, բայց այլ տարբերակ նրանք չեն էլ տեսնում, որովհետւ չունեն ծրագիր, չունեն պատկերացումներ»։