Պետք է խուսափել Սիրիայի եւ Արցախի հարցը նույն կաթսայում հայտնվելու հնարավորությունից. Ստեփան Դանիելյան
Թուրքիան Սիրիայում գործում է մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Հայաստանը՝ Ադրբեջանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ասում ենք, որ Արցախի անվտանգությունը ապահովվում է «ազատագրված-գրավված» տարածքները՝ պաշտպանական խորության խնդիր է լուծվում։ Նույնը ասում է Թուրքիան՝ Սիրիայի քուրդ «տեռորիստների» վտանգից պաշտպանվելու համար անվտանգության միջանցք է Սիրիայում ստեղծում։
Նաեւ Իբլիդի սուննի արաբները նույնպես ինքնորոշվում են, իսկ ինքը նրանց օգնում է ազատվել ոչ դեմոկրատ Ասադից։ Մի խոսքով առեւտրի թեմա է բացվում։
Կարելի է եւս մի քանի զուգահեռներ տանել։
Հիմա, երբ բանակցություններ են գնում, Թուրքիան այդ զուգահեռներն է տանում եւ Սիրիայի խնդրի հետ Արցախի խնդիրն է արդեն դնում։ Այսինքն, ինչու Ռուսաստանը եւ մյուսներն այդ երկու դեպքերի հանդեպ տարբեր դիրքորոշում են ցուցաբերում։ Նաեւ, եթե Ռուսաստանը Թուրքիայի ազդեցության գոտի է մտնում, ապա ինքն էլ Ռուսաստանի ազդեցության գոտին կմտնի։
Հասկանալի է, որ բացի զուգահեռներից կան տարբերություններ, նաեւ բոլորը միաժամանակ տարբեր խնդիրներ են լուծում, Թուրքիայի համար էլ Սիրիան ավելի կենսական է եւ այլն, բայց պրոցեսը տանում է նրան, որ Սիրիան ու Արցախը կարող են նույն կաթսայում հայտնվել, ինչից պետք է խուսափել։ Դա արդեն մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի, վաղուց պետք էր այդ ուղղությամբ մտածել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...