Հարգելի Սերժ Թանկյան, կորոնավիրուսի բացիլները մեր երկիր ներմուծեց պողոսների վարչապետը (տեսանյութ)
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Մենք սպասում ենք քեզ... Երևի տեղյակ եք՝ կորոնավիրուսը Հայաստանում է: Այդ մահաբեր հիվանդության բացիլները մեր երկիր ներմուծեց պողոսների վարչապետն ու նրա ոչնչի ունակ խմբակը՝ փնթի և անպատասխանատու կառավարչական գործունեության ուղիղ հետևանքով: Նաև պետք է որ տեղյակ լինեք՝ ոչնչի ունակների կողմից Ծաղկաձորը Չեռնոբիլի վերածելուց հետո տուրիստական ու հյուրանոցային բիզնեսը լրջագույն վնասներ է կրում, իսկ մի շարք տնտեսվարողներ բառի բուն իմաստով սնանկացման եզրին են կանգնած:
Սերժ Թանկյան ջան, հավատացեք՝ հիմա Ձեզանից շատ բան է կախված: Տուրիստական և հյուրանոցային բիզնեսի փրկության, ուստի նաև պետական եկամուտների անխափան ապահովման, հետևաբար նաև քայլածների հավելավճարների և պարգևավճարների հարցը լուծելու համար Դուք ուղղակի պարտավոր եք իրականացնել վաղուց տրված խոստումը: Առանց չափազանցության՝ պողոսների վարչապետի տնտեսական հեղափոխության տապալումը հիմա կախված է Ձեզանից: Սրտատրոփ սպասում ենք Ձեր քայլին. եկեք Հայաստան ու իրականացրեք պողոսների վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում՝ Ձեր անձնական օրինակով ցույց տալով աշխարհին, որ վտանգավոր ոչինչ չկա և տուրիստները կարող են իրենց հանգիստը վայելել հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերների կողմից փայլուն կառավարվող Հայաստանում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...