Ժողովուրդն ինչքա՞ն շտկի ձեր վրիպումներն ու սխալները, ինչքա՞ն կարելի է երկիրը КВН-ի մակարդակով, իրավիճակային քայլերով կառավարել. Մանուկ Սուքիասյան
Քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել վեջին շրջանում իշխանությունների կողմից թույլ տված բացթողումներին:
Ինչպես նկատում է Սուքիասյանը՝ վերջերս մահացած հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարությունը չէր ստեղծում թաղման կառավարական հանձնաժողով, քանի որ հանգուցյալը չուներ կոչումներ, սակայն որոշակի աղմուկ բարձրանալուց հետո հանձնաժողով ստեղծվեց:
Ինչ վերաբերում է Սումգայիթի ջարդերին՝ նա գրում է. «Սումգայիթի ջարդերի տարելիցի առաջին օրը բաց թողեցին, երևի՝ մյունխենյան անուրջների մեջ էին, աղմուկ բարձրացավ՝ հաջորդ օրը թափով կազմակերպեցին հիշատակի արարողություն»։
Քաղաքագետ, միջազգայնագետը նաև անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ վերջերս կայացած դրամահավաքին և նշել. «Հանգանակության ժամանակ լոգոյի հպարտ շնորհանդես արեցին՝ աղմուկ բարձրացավ, որ պլագիատ ա, թափով ստոպ արեցին պրոցեսն ու թե բա՝ «փողը չենք փոխանցել։ Միգուցե էդ փողը տայիք Խոջալուի մասին օտար լեզուներով փաստագրական ֆիլմ ստեղծելո՞ւ համար։ Որ մյունխեններում չկմկմաք»:
Ինչ վերաբերում է Հայաստանում կորոնավիրուս արձանագրվելու դեպքին՝ Սուքիասյանը գրում է. «Թորոսյանին ասեք՝ մենակ ես պիտի կարեկցեմ վիրուսակիրներին, ինքը թող քննադատության հասցեատեր մնա»։
Ամփոփելով խոսքը՝ քաղաքագետ, միջազգայնագետը նշում է. «Էս ժողովուրդն ինչքա՞ն շտկի ձեր վրիպումներն ու սխալները, ինչքա՞ն կարելի ա երկիրը КВН-ի մակարդակով, իրավիճակային քայլերով կառավարել։ Էս համատարած անպատասխանատվությունը մի օր «կոլխոզ» հատուցման ա հանգեցնելու»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը