Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան
ՀՔԾ-ն տեղեկություն է տարածում, թե ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում քննիչն իր որոշմամբ ինձ առաջադրված մեղադրանքը փոփոխել է։ Ինչպես հիշում եք, դեռեւս այդ անհեթեթ քրեական գործի հարուցման պահից ես ու պաշտպանական թիմս խոսել ենք ինձ առաջադրված մեղադրանքի (իշխանության յուրացում) աբսուրդ լինելու մասին։ Պարբերաբար հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքն իրականության հետ որեւէ կապ չունի, որ այն բացառապես քաղաքական դրդապատճառներով ապօրինի քրեական հետապնդում է։
Վերջին օրերին դատախազությունը հայտնել էր, որ արդեն երկրորդ անգամ չի հաստատել ինձ առաջադրված մեղադրանքը եւ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության։ Այդպիսով հաստատվել է մեր ամիսներ շարունակ պնդումները, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է, սոսկ ֆուտուրիզմի շարքից։
Այսօր հրավիրված էի ՀՔԾ, որտեղ փոփոխության ենթարկվեց ինձ առաջադրված մեղադրանքը։
Քննչական-դատախազություն պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում որեւէ դեպքում տեղի չի ունեցել։ Իսկ այսօրվա փոփոխությամբ, որն ավելի մեղմ է, քան իշխանության յուրացումը՝ կրկին անհեթեթ մեղադրանք առաջադարվեց, իբր՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք։
Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։
Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնել է, ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։
Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է