Արցախի իրավապահներին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում. Ղազինյան
Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ եւ զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում եւ պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի եւ Լեւոն Մնացականյանի հրաժարականը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Սկսվեց»:
Նա, մասնավորապես, նշել է. «Այն ակցիան կրում էր ուղղորդված եւ սադրիչ բնույթն, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ մի քաղաքական մոտիվացիա չկա 2 ամսից հեռացող նախագահի հրաժարականը պահանջելու համար, իսկ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանի հրաժարականը պահանջելու ոչ քաղաքական, ոչ իրավական է, առավել եւս, բարոյական պատճառ չկա։
Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում, ստուգել եւ պարզել սադրանքի մասնակիցների եւ նրանց հետեւում կանգնած սուբյեկտների կապերը, շփումները՝ հատկապես հակահետախուզական իրավասության շրջանակներում։
Լուրջ հիմքեր կան ենթադրելու,, որ այս սադրանքն ուղղակի կապ ունի մարտի 31-ին Արցախի նախագահական ընտրությունների եւ ապրիլի 5-ին՝ Հայաստանում նշանակված հանրաքվեի հետ։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը