Փաշինյանը չի տիրապետում ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ, իրեն ՍԴ հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնությամբ խորացել է Սահմանադրական դատարանին առնչվող քրեական գործի թեմայի մեջ, փոխարենը ցանկություն չունի նույնն անել Արցախի հարցում։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Նիկոլ Փաշինյանը մտել է ՍԴ–ին առնչվող քրեական գործի, մանր տեխնիկական խնդիրների մեջ։ Զգացվում է, որ նա ամենօրյա, ես կասեի՝ ամենժամյա ռեժիմով հետևում է ընթացքին և ցուցումներ տալիս։
Նա էնտուզիազմով խոսում է դատավորներից ու ամենայն մանրամասնությամբ խորացել է այդ թեմայի մեջ, բայց նույնը չի նկատվում Արցախի հարցում։
Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ։ Իրեն ՍԴ–ի հարցը հարյուրապատիկ ավելի շատ է հետաքրքրում, քան Արցախինը, որը նա դիտարկում է ոչ թե որպես ինքնորոշման ու Արցախի միջազգային ճանաչման, այլ անվտանգության ապահովման հարց (ի դեպ, Ադրբեջանը բազմիցս է խոստացել ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ իր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ի՞նչ)։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՀՀ վարչապետի առաջնահերթությունների մասին»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը