Նոր իշխանությունները լեգիտիմության առաջին կորուստն ունեցան 2019-ի մայիսին. Ավետիք Իշխանյան
Ե՞րբ է սկսվել անկախ Հայաստանում, օրինականության, նաեւ, ինչպես ընդունված է ասել լեգիտիմության ճգնաժամը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Լեգիտիմության հերթական ճգնաժամը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ 1990 թ․ ՀՀ ԳԽ , ինչպես նաեւ 1991թ․ նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած թերություններին ու խախտումներին, ընտրությունների արդյունքները, գուցե ոչ այնքան օրինական էին, սակայն հասարակության համար ընդունելի, այսինքն ՝ լեգիտիմ էին։
1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաեւ 1996թ․ նախագահական ընտրությունները Հայաստանում ստեղծեցին, ինչպես օրինականության, այնպես էլ լեգիտիմության ճգնաժամ, որը եւ չհաղթահարվեց, ընդհուպ մինչեւ 2018թ․ զանգվածային ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունը եւ նույն թվականի դեկտեմբերին կայացած եւ օրինական եւ լեգիտիմ ընտրությունները։
Նոր իշխանությունները օրինականության խախտումն ու լեգիտիմության առաջին կորուստն ունեցան 2019թ․ մայիսին, վարչապետի կոչով դատարանները շրջափակելով։
Սակայն, արդեն 2020թ․ ապրիլի 5-ին հանրաքվեի դրված հարցը, անկախ արդյունքներից, իշխանությանը դարձնում է ոչ օրինական եւ ոչ լեգիտիմ»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը