Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

«Չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն ինքն իրենով հակասահմանադրական և հակաօրինական մի այնպիսի գործընթաց է, որով խախտվում է Սահմանադրությունը, իսկ դա կարող է մեծ վտանգներ հասցնել մեր պետությանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հրապարակախոս և վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ այդ հակաօրինական գործընթացին 60-ից ավելի իրավաբանների և իրավապաշտպանների կողմից «Ոչ»-ի ճամբարով մասնակցությունը համարելով ընդամենը գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակ։

«Եթե ես լինեի՝ չէի մասնակցի, բայց վստահ եմ՝ «Ոչ»-ի շտաբ ձևավորած իրավաբաններն իրենք նաև ընտրություն կատարելով կբոյկոտեն այդ հանրաքվեն։ Նրանք ցանկանում են վերահսկողություն ունենալ գործընթացների նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է իշխանական կողմից հնչող այն պնդումներին, թե եթե հակաիրավական էր գործընթացը, այդ դեպքում ինչո՞ւ են իրավաբանները դրա մաս կազմում, ապա պետք է ասեմ, որ իշխանության համար դա շահարկման և սողանքի պատրվակ է ընդամենը. իրենք լավ էլ հասկանում են, թե ինչ են արել»,-ասաց Կիվիրյանը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքական ուժերը ճիշտ կողմնորոշվեցին, երբ որոշեցին «չմտնել հանրաքվեի տակ», որովհետև դա անելով՝ կրելու էին պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը։

«Իրենք գցեցին-բռնեցին և հասկացան, որ որևէ պարագայում չարժե մտնել սրա տակ՝ անգամ ձևականորեն, որովհետև իրենք էին կրելու քաղաքական և իրավական պատասխանատվությունը և դրանով վերջ կդնեին փաստացի իրենց քաղաքական կյանքին։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ «Այո»-ն Նիկոլն է, որին, ի դեպ, սատարում է «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա այդ կուսակցությունը կաշկանդված է այն պաշտոններով, որոնք ստացել է Նիկոլ Փաշինյանից և, հավանաբար, ակնկալիքներ ունի նոր պաշտոնների, հետևաբար՝ այս հանրաքվեն հարմար առիթ էր ծառայություններ առաջարկելու Փաշինյանին և նոր պաշտոններ պոկելու։ ՀԱԿ-ի քաղաքականությունը իշխանափոխությունից հետո շատ կենցաղային է. երբ պաշտոնների խմբաքանակ են ստանում, սատարում են Փաշինյանին, երբ՝ ոչ, սկսում են քննադատել»,-ասաց Կիվիրյանը։

Հրապարակախոսը, որը դեմ չէ հանրաքվեներին և այն համարում է ժողովրդի կամարտահայտության արտակարգ ձև, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում է ընդամենը Սահմանադրական դատարանից ազատվելու՝ իշխանության վերջին տարբերակը, հետևաբար՝ աբսուրդ։

«Բոլոր միջոցներն ավարտվեցին, և հիմա նա՝ իշխանության ղեկավարը, գտավ այնպիսի տարբերակ, որ կարողանա ապօրինությունների մաս դարձնել ոչ թե իր թիմին, այլ ժողովրդին, բայց այդ ժողովրդի մոտ ՍԴ նախագահին և դատավորներին դեմ գնալու որևէ պահանջ չկա, հասարակության լայն զանգվածներն առնչություն չունեն ՍԴ-ի հետ: Ավելին՝ այդ կառույցի մասին 90 տոկոսը չէր էլ լսել և սկսեց լսել միայն ՍԴ-ի շուրջ ծավալված արշավի դեպքում։ Հասարակությունն այլ բան է ուզում. ուզում է, որ փոխվի իր կենսակերպը, բայց այս թիմն այդ հասարակությանը կարողացավ ներշնչել, որ իր կենսակերպը չի փոխվել, որովհետև փոխել է պետք Սերժ Սարգսյանին, դա տեղի ունեցավ, հետո նրանք այդ նույն հասարակությանը ներշնչեցին, թե իրենց կենսակերպը չի փոխվի, քանի դեռ Փաշինյանը վարչապետ չի դարձել, և ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել, և հասարակությունը դա էլ տվեց: Եվ թեև հիմա այդ նույն հասարակությունը շարունակում է պահանջել, որ իր սոցիալական խնդիրները լուծվեն, իշխանությունը հիմա էլ ասում է, որ դրանք չեն լուծվի, քանի դեռ ունենք այս Սահմանադրական դատարանը»,-ասաց Կիվիրյանը՝ շեշտելով, որ որքան էլ հասարակությունը և ողջ հայ ազգը շարունակում է սպասել, սակայն, երբ հասկացավ, որ իր խնդիրները չեն լուծվում, հասցնելու է շատ կոշտ հակահարված։

«Դուք կտեսնեք այդ կոշտ ընդվզումը, որովհետև չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է, դրա համար այս իշխանությունը փորձում է մինչև այդ ընդվզումների սկիզբը բոլոր իշխանական լծակները վերցնել իր տոտալ վերահսկողության տակ, իսկ այդ ժամանակ բոլոր ձևերով փորձելու է ճնշել հասարակության ընդվզումը։ Այսինքն՝ իշխանությունը սահմանում է բոլոր օղակներում տոտալ վերահսկողություն, մինչ կսկսվեն ընդվզումները»,- ասաց Կիվիրյանը։

Ըստ հրապարակախոսի՝ այդ հանրային ընդվզումը չի կարող կանգնեցնել ոչ հազարավոր մարդկանց կրճատման հաշվին աշխատավարձերի չնչին բարձրացումը, ոչ էլ իշխանության կողմից հնչեցվող կոռուպցիայի դեմ պայքարի թեզը։

«Ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարում են, բայց իրենց իշխանության մաս կազմած՝ այդ բռնված նախկին պաշտոնյաները ցույց են տալիս, որ կոռուպցիա հիմա էլ կա։ Ով շփվում է պետական մարմինների հետ, զգում է՝ կոռուպցիայի քանակը ոչ միայն չի նվազել, այլև՝ աճել է, որովհետև մենք գործ ունենք ոչ թե՝ համակարգային աշխատանքի հետ, այլ՝ շոուների։ Երբ դու քո քաղաքական թիմի անգրագետ անդամներին նշանակում ես պատասխանատու պաշտոնների, դա դասական կոռուպցիա է»,-ասաց Կիվիրյանը։

Նա վստահեցնում է՝ իշխանությունը որ ոլորտում նախաձեռնում է փոփոխություններ, «ունքը սարքելու փոխարեն՝ աչքն է հանում», ուստի ավելի լավ է՝ որևէ բարեփոխում էլ չնախաձեռնի։

«Ավելի լավ է՝ որևէ բան չանեն։ Ակնհայտ է, չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների հարցում իրենք չեն կարող գործել ավելի բարեխիղճ և օրենքի շրջանակում, որովհետև այս հանրաքվեով, և՝ ոչ միայն, ցույց են տվել իրենց ապօրինի ձեռագիրը։ Ես այս պահին իրական և համակարգված քայլեր չեմ տեսնում, որ իշխանությունը արդյունավետ կերպով գնում է սահմանադրական փոփոխությունների՝ գերվարչապետական համակարգից ազատվելու համար։ Այդ ամենը պատրանք է, ավելին, ես տեսնում եմ միահեծան իշխանություն ունենալուն միտված գործընթաց»,-ասաց Կիվիրյանը։

Վերջում Արգիշտի Կիվիրյանը հանրությանը կոչ արեց հստակ գիտակցել, որ որևէ կապ Սահմանադրական դատարանի և վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված «փոսերով ասֆալտների» միջև չկա և չի կարող լինել, ուստի վարչապետը, ըստ նրա՝ փորձում է էժանագին քարոզչական հնարքներով չեղած այդ կապը ստեղծել։

«Որևէ կապ չկա, հակառակը՝ այս իշխանությունը խարխլում է իրավական պետության հիմքերը, որի արդյունքում մեր պետությունը վերածվելու է կարկատված ասֆալտի»,-ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։