Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները. Նոր հրաժարական
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վարդգես Զուռնաչյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,
անցած մեկ տարվա իմ եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջեւ դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաեւ թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»:
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի Թելման Թադեւոսյանը:
Թելման Թադեւոսյանը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը: նա այդ պաշտոնին նշանակվել է 2018-ի հոկտեմբերին: Իսկ այս տարվա հունվարի 31-ին հրաժարականի դիմում էր գրել:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը