ЗА ДЕРЖАВУ ОБИДНО․ վարչապետը, ով ՀՀ-ում «առյուծ է կտրում», արդարանում էր արցախյան հարցով
Լսեցի Փաշինյան-Ալիև հրապարակային «զրույցը»։ Գուցե, տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։ Ամեն դեպքում․ տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են՝ «За державу обидно»։
ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես, արդարանում էր արցախյան հարցով։
Իսկ երբ Ալիևը սկսեց հոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատվությունը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիևին, մոտավորապես հետևյալ խոսքերով․ «Ահա և պարոն Ալիևի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանությունից, չուզենալով սրել իրավիճակը, չխոսեցի Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, այն մասին, որ Ադրբեջան անունով պետություն, մինչև 1918թ․ աշխարհի քարտեզին գոյություն չի ունեցել, և որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, հայտարարում եմ միայն պատրանք է և ուրիշ ոչինչ։ Ներեցեք, հարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը