Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Տեսանյութեր

«Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով, որը երկու ամիս անց չկա (տեսանյութ)

 

Երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումից հետո դեռ նախաքննությունը շարունակվում է, սակայն, սովորաբար, նման գործերի դեպքում վարույթն իրականացնող մարմնին երկու ամիսը բավարար է: Քննչական կոմիտեն այս գործով անգործության է մատնված:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի սեփականատեր, «Հայելի» կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ-փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Երկու ամիս անց պարզվում է, որ Քննչական կոմիտեին ժամանակ է հարկավոր, որ նախաքննությունը շարունակի, անգամ դեռ մեղադրանք առաջադրված չէ խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար: Մենք դիտարկում ենք, որ այս ամենը ոչ միայն լրագրողի աշխատանքը խոչընդոտել է, այլ նաև խուլիգանական արարք՝ խտրականության հիմքով, քանի որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա: Այսինքն՝ եղել է հենց հարձակում, դա տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով, և հանրային կարգն է խախտվել՝ հիմքում ունենալով խտրականությունը»,-ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այդ հիմքով միջնորդություն են ներկայացրել Քննչական կոմիտե, քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե լինեն բավարար հիմքեր, ապա միջնորդությունը կքննարկվի:

«Բացի այդ, մենք միջնորդել էինք տուժող ճանաչել «Հայելի» ակումբին, որովհետև այստեղ ոչ միայն լրագրողն է տուժում, այլ նաև ակումբը՝ որպես իրավաբանական անձ: Տուժել է նաև ակումբը՝ պատճառվել է նյութական ու բարոյական վնաս, բացի այդ, մենք կարծում ենք, որ պարտադիր գործառույթներ չեն կատարվել, իհարկե, մենք մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ նախաքննություն է, բայց մենք Քննչական կոմիտեի գործողությունները գնահատում ենք անբավարար, նաև խորը անգործության է մատնված նրանց գործողությունները, և ես սա դիտարկում եմ ուղղորդված անգործություն, որովհետև այս գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը տեղեկացված է մեր բողոքներից և այս ամենը մատնել է անգործության»,-ասաց փաստաբանը:

Նա նաև հայտնեց, որ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն ունեն հատուկ կայք, որին անդամ պետություններն իրազեկում են տեղի ունեցող ոտնձգությունների վերաբերյալ, որոնք կապված են խոսքի ազատության, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների հետ, որոնք վերաբերում են լուսաբանումներին, խոսքի ազատությանը:

«Այս կայքին նույնպես հաղորդում է ներկայացված, նշվում է, որ հարձակվողները գործող իշխանության մերձավորներն են, եթե սա հիմք ենք ընդունում, ապա ստացվում է, որ այս անգործությունն ուղղորդված է իշխանության կողմից»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: