ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո իշխանության եկած անձինք իրենց որդիներին հրապարակավ ուղարկեցին բանակ, այն էլ՝ Ղարաբաղ՝ որպես օրինակ այլոց համար:
Ճիշտ է՝ մեկ տարում նրանց որդիները մի քանի անգամ արձակուրդ են եկել տուն, ինչը շարքային զինծառայողներին անհասանելի է, սակայն փաստ է, որ մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ էդգարը, ծառայում են Ղարաբաղում:
Մինչդեռ պարզվում է՝ այլ պաշտոնյաներ այնքան էլ չեն «վարակվել» այդ օրինակից: Սփյուռքի նախկին փոխնախարար, այժմ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի որդին ծառայում է Պաշտպանության նախարարությունում՝ միջազգային հյուրերին է ուղեկցում:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: «Վահագն Մելիքյանի որդին ՀՀ զինված ուժեր է եկել կամավոր, ինքն ունի բացառիկ գիտելիքներ, իմացություն եւ կրթություն:
Այո, ինքը պաշտպանական քաղաքականության վարչությունում է ծառայում: Ոչ միայն հյուրերին է ընդունում, ուղեկցում, այլեւ դա իր գործառույթներից մեկն է»:
Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում


















































«Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով, որը երկու ամիս անց չկա (տեսանյութ)
Ինչ ընթացք է տրվել «Հայելի» ակումբի վրա հարձակման գործին, ինչու են իրավապահ մարմիններն անգործության մատնվել. (տեսանյութ)
Անժելա Թովմասյանը 2 հեռուստաալիքից հրավեր է ստացել
Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը մերժվել է
Պահանջում ենք, որ «Հայելի» ակումբը պաշարած երիտասարդներին տրվի մեղադրյալի կարգավիճակ, և քննվի իշխանությունների հետ նրանց հնարավոր կապը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն