Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Գագիկ Համբարյան. «Փոխհատուցում պետք է վճարեն արյունահեղության մեղավորներն ու հրահրիչները»

Կառավարությունն օրերս որոշում կայացրեց փոխհատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-ի իրադարձության զոհերի հարազատներին եւ վիրավորներին: Այս կապակցությամբ զրուցեցինք ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Պրն Համբարյան ինչպես եք գնահատում կառավարության այս որոշումը: Ճի"շտ եք այն համարում եւ եթե այո, ապա ինչո"ւ:

Միանգամից ասեմ, որ միանշանակ կողմ եմ, որ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրվի, որ փոխհատուցում ստանան տուժածները, ընդ որում, բոլորը, անկախ նրանից, թե ողբերգական դեպքերի ժամանակ, որ կողմում են եղել: Այսուհանդերձ, ես դեմ եմ, որ փոխհատուցումը վճարվի պետության բյուջեից: Վստահ եմ, որ շատ ավելի արդարացի եւ ճիշտ կլիներ, եթե մենք սպասեինք, եւ տեսնեինք, թե դատարանն ինչ որոշում է կայացնում: Մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե ում մեղքով եւ ում գործողությունների հետեւանքով եղան զոհերն ու վիրավորները, ովքեր էին մարդասպանները եւ հրահրիչները: Իսկ երբ դատարանը կորոշի մեղավորներին, ապա հենց նրանք էլ պետք է վճարեն այդ փոխհատուցումը:

Բայց այսօր, կարծես թե իրավապահ մարմինները նման խնդիր չեն դնում:

Իսկապես, մարդկանց մեջ թյուր կարծիք կա, թե ՀՔԾ-ն, իրավապահները փորձում են պարզել մեղավորներին, եւ որ դրա համար է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տպավորություն է, որ իշխանությունները խնդիր են դրել ազատությւոնից զրկել Ռոբերտ Քոչարյանին եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցել, թե նա կալանքի տակ է հենց զոհերի եւ վիրավորների համար: Իսկ իրականությունն այն է, որ քրեական գործում տող չկա զոհերի եւ վիրավորների մասին: Սրա մասին ուզում եմ հատուկ շեշտել:

Մարտիմեկյան իրադարձություններից տուժածների համար գումար գտնվեց, իսկ երբ հերթը հասնում է սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածներին եւ վիրավորներին, ասում են բավարար գումար չկա: Ինչո՞վ է սա պայմանավորված:

Ես կողմ եմ, որ առնվազն այն չափով, որ չափով որ օգնություն է տրամադրվելու մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին եւ նրանց ընտանիքներին, նույնաչափ օգնություն, փոխհատուցում հատկացվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատներին եւ վիրավորվածներին: Ընդ որում, եթե առաջին դեպքի համար նշեցի, որ փոխհատուցումը չպետք է բյուջեից տրամադրվի, ապա այս դեպքում, երբ խոսքը զինվորի մասին է, պետք է փոխհատուցումը նույն 30 եւ 15 միլիոնի չափով տրամադրվի պետբյուջեից:

Իսկ ինչ հետեւանք կունենա մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու որոշումը:

Կրկնում եմ, որ միանշանակ կողմ եմ փոխհատուցման տրամադրմանը, բայց ոչ բյուջեի հաշվին: Բացատրեմ նաեւ, թե ինչու: Հիմա Սարի թաղի դեպքերից տուժածները, Էլեկտրիկ Երեւանի ժամանակ տուժածները, 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո տուժածները կարող են հանգիստ դիմել դատարան եւ նույնաչափ գումարով փոխհատուցում պահանջել եւ որեւէ տրամաբանական ոչ այս դեպքում չի կարող լինել: 

Ի վերջո, ինչո՞ւ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում վճարելու համար գումար գտնվեց, իսկ զինվորների համար չի գտնվում:

Պարոն Փաշինյանն իրեն այդ իրադարձությունների համար մեղավոր է զգում եւ դրանով փորձում է քավել իր մեղքը: Մյուս կողմից, փոխհատուցում վճարելով, նա գուցե կարծում է, որ այդ մարդիկ դատական պրոցեսի ժամանակ կտան այն ցուցմունքները, այն վկայությունները, որը եւ ցանկանում են լսել իշխանությունները: Այլ կերպ ասած, սա կարող է եւ դիտվել որպես կաշառք: Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ փոխհատուցում պետք է վճարվի նրա կամ նրանց գրպաններից, ովքեր մեղավոր են եղել արյունալի դեպքերի համար: Չպետք է շտապել եւ պետք է սպասել այնքան մինչեւ դատարանը կմատնանշի կոնկրետ մեղավորներին: