Էլինար Վարդանյան. «Մեր հիմնական նպատակն է ուժեղացնել դաշինքը» (տեսանյութ)
Zham.am-ի «Ամբիոն» հաղորդման հյուրն է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ¸ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը: Հաղորդման ընթացքում նա խոսեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններից¸ մասնավորապես Վարչական իրավախախտումների օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին¸ որի իմաստը նրանում է¸ որ կարմիր գծերի վրա կայանելու համար «sms» հաղորդագրության ուշանալու դեպքում վարորդը տուգանվում է 5000 դրամով¸ իսկ նախագիծը ենթադրում է տուգանքի չափը նվազեցնել մինչև 1000 դրամ:
Էլինար Վարդանյանը խոսեց նաև ԱԺ ընտրությունների ժամկետը տեղափոխելու նախաձեռնության մասին և ընդգծեց¸ որ կոնսուլտացիաներ են ընթանում՝ այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:
«Համախմբում» կուսակցության փոխնախագահը անդրադարձավ նաև իրենց դաշինքի գործունեությանը՝ ընդգծելով¸ որ այն է՛լ ավելի ընդլայնվելու միտում ունի¸ իսկ «Համախմբում» կուսակցությունը նախընտրական այս շրջանում զբաղված է իր տարածքային կառուցների ցանցն ընդլայնելով։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա