Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի
Նժդեհն ասում էր՝ հայի ներքին տականքն արտաքին թշնամուց վտանգավոր է: Մենք մեծապես տուժել ենք մեր մեջ ապրող ապազգային տեսակի պատճառով: Այսօր իշխանական ագիտպրոպը հերթական անգամ թիրախավորել է Արցախի հերոսներին՝ այս անգամ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/:
Գեներալ Օգանովսկին իր կենսագրությամբ է ապացուցել, որ իրական հերոս է: Նա հանուն հայրենիքի մահվան աչքերին է նայել: Գեներալը շոուների սիրահար չի, ամբիոն ու մարդկանց բազմություն տեսնելիս չի թուլանում:
Չի սիրում բարձրագոչ կենացներ ասել, գոռալ, սրան-նրան մրոտել, կեղծ ու սուտ պատրանքներով սնել մարդկանց: Փոխարենը նրա թուլությունը հայրենիքն է:
Չի սիրում փուչիկներ փչել իր հերոսության շուրջ, պարզապես մարտի դաշտում կերտած իր հաղթանակներով նաեւ՝ մեզ ազատագրված հայրենիք է նվիրել:
Մինչդեռ այսօր որոշ տզրուկների ձեռամբ, ուշադրություն՝ դրսի լրատվամիջոցի՝ BBC-ի ինչ-որ նյութ է տարածվում տեղական ԶԼՄ-ներում եւ փորձ է արվում Մարտի 1-ի համար մեղադրել Օգանովսկուն:
Հիմա ուշադիր լսեք ու ձեր պապաներին փոխանցեք՝ որքան էլ ջանաք մրոտել հերոսներին, չի ստացվելու:
Պահի էմոցիան, անգիտության, խավարամտության փոթորիկը որոշ ժամանակ անց խաղաղվելու է: Ժամանակին էլ ձեր նման ապազգային տարրեր կային, որ փորձում էին քարկոծել Նժդեհին, Թովմաս Նազարբեկյանին, Արամ Մանուկյանին: Այսօր նրանք պատմության աղբանոցում են, որքան էլ ժամանակին բարձրագոչ ճառեր ասած լինեին, իսկ Նժդեհը, Նազարբեկյանն ու Մանուկյանը իրենց արժանի տեղն են զբաղեցնում հայ ազգի հերոսների պանթեոնում:
Թեեւ դուք ինչ գիտեք՝ պատմությունն ինչ է, արժեւորումն ու գնահատանքն ինչ է: Ձեր նմանները չեն գիտակցում ապերախտ բառի իմաստը: Դուք հազիվ պատմությունը վերախմբագրեք, թողնեք միայն ձեր դըմփ-դմփոցը:
Փառք Աստծո, որ պատմագրությունը վերլուծական մտքի, բազմակողմանի աղբյուրագիտության, ժամանակագրության անաչառ արձանագրման գիտություն է եւ ոչ թե էմոցիաների ու «հեղափոխական ցախավելների» հանգրվան:
Պատմության աղբանոցում ձեր արժանի տեղը անկասկած կլինի, իսկ արժանավորների անուններն՝ ի դեմս Սամվել Կարապետյանի արդեն իսկ գրված են հայոց նորագույն ազատագրական պայքարի մատյանում:
Հ.Գ. Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի:
#ՀայկըհաղթելուէԲելին
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից


















































Դատախազությունը եւ ՀՔԾ-ն չեն մեկնաբանում BBC-ի աղմկահարույց հրապարակումը
Միայն դա չէի տեսել, Քառօրյա պատերազմում դա էլ տեսա․․․
ՀՔԾ պետք է անհապաղ կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամարել նախաքննության նյութերը
Ո՞րն է BBC-ի էժանագին և ստոր սադրանքի նպատակը
BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»