Միայն դա չէի տեսել, Քառօրյա պատերազմում դա էլ տեսա․․․
Ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարակմանը, մի բան կարող եմ ասել՝ արծիվ որսալը շատ դժվար է, քանի որ նա անհասանելի տեղերում է նստում։ Հազվադեպ է լինում, որ որսորդը կրակելու հեռավորության վրա մոտենա նրան, իսկ արծվին կենդանի բռնելն ավելի դժվար է։ Դա է պատճառը, որ արծվին ծուղակով են բռնում։ Գեներալ Սամվել Կարապետյանի համար ծուղակ է նախապատրաստվում։ Ու որպեսզի հասկանանք, թե ինչու է նման ծուղակ նախապատրաստվում, հիշեցնենք նրա կենսագրությունը՝ համառոտ․
1988 թվականից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին. 1988-1994 թվականներին նրա հրամանատարությամբ գործող գունդը ազատագրել է բռնազավթած 18 հայկական բնակավայրեր, ոչնչացրել 37 ռազմական հենակետեր, շարքից հանել կամ առգրավել հակառակորդի մեծաքանակ զինտեխնիկա։ Մասնակցել է Արաքս գետից մինչև Օմարի լեռնանցք ընթացող (Շուշիի, Լաչինի,Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի և այլ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
«Ոսկե արծիվ» շքանշան, 2000
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)
Մի բան էլ հիշեցնեմ։ Ապրիլյան քառօրյայի մասին խոսելուց գեներալը մի դեպք էր պատմում․
«Ես այս պատերազմի ժամանակ գրեթե ամեն ինչ տեսել եմ, բայց առավել խորը մի բան է մնացել իմ հիշողության մեջ: Տեսել եմ, թե ինչպես զոհված զինվորին վազելով բերում են, դնում շտապօգնության մեքենայի մեջ, ընկերը գալիս է ճակատը համբուրում ու վազելով նորից հետ գնում դիրքը պահելու: Առաջին պատերազմում չեմ տեսել նման բան, բայց հիմա դա տեսել եմ: Դրանից այն կողմ էլ ոչ մի բան չկա: Երբ ընկերոջն են կորցրել, նրանք իրենց ընկերոջ տեղն էլ են կռվել»:
Սա կոչվում է սիրո, անձնազոհության, հայրենասիրության ամուր շաղախ։ Բոլոր վեհ արժեքները ընդհանրացրած՝ միասնության շաղախ։ Ծուղակն այդ միասնության, ոգու ամրության շաղախի վրա է։ Բոլորս զգոն։
Աղբյուրը՝ hraparak.am


















































Դատախազությունը եւ ՀՔԾ-ն չեն մեկնաբանում BBC-ի աղմկահարույց հրապարակումը
Չփորձեք հերոսներին եւ հայրենիքին նվիրումը, նահատակությունը իջեցնել ձեր «պլինտուսից ցածր տուշոնկաների», «օդում կախված լուրերի» մակարդակի
ՀՔԾ պետք է անհապաղ կ՛ամ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կ՛ամ էլ հաստատի, որ ինքն է տրամարել նախաքննության նյութերը
Ո՞րն է BBC-ի էժանագին և ստոր սադրանքի նպատակը
BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»