Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Հայաստան

Տաթևի վանքում հանդիպումից մինչև հարսանիք. լյուքսեմբուրգցի պատգամավորի և հայուհու սիրո պատմությունը

Օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելն էր և նրա հայ հարսնացուն՝ Տաթև Մանուկյանը, ով ապրում է Բելգիայում: Նա սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա ուսումը շարունակել Շվեդիայի Դալարնա համալսարանում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Բելգիա, այժմ էլ աշխատում է AGBU Europe բրյուսելյան գրասենյակում (Armenian General Benevolent Union-Հայկական բարեգործական ընդհանուր միություն-հեղ.): Նրանց սիրո պատմությունը, որի մասին մանրամասներ դեռևս հայտնի չէին, անտարբեր չթողեց շատերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լյուքսեմբուրգցի փեսացուն և հայազգի հարսնացուն ներկայացրին իրենց սիրո պատմությունը՝ Տաթևի վանքում պատահական հանդիպումից մինչև հարսանիքի նախապատրաստում:

-Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ և ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն-Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ-Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, և մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղևորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, և չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երևան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես և Տաթևը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթևի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթևների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ հա մահունչ էին:

Տ. Մանուկյան- Այո, դա փաստորեն ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակահատվածն էր՝ ապրիլի երկրորդ կեսը, երբ ես Հայաստան էի եկել 10 օրով: Իմ և Ֆրանկի ընդհանուր ընկերոջը խնդրել էի ինձ տանել Տաթևի վանքը տեսնելու, ու Ֆրանկի հետ նույն մեքենայում հայտնվելուց հետո պարզեցի, որ Ֆրանկն էլ իր հերթին մինչ իր Հայաստան գալը նույն խնդրանքով էր դիմել հենց նույն մարդուն, ով չէր վարանել երկուսիս նույն մեքենայով Տաթև ուղարկելու հարցում:

Խոսելով միջմշակութային երկխոսության վերաբերյալ՝ ի՞նչ նոր բացահայտումներ եք հասցրել անել միմյանց մասին որպես տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

Ֆ. Էնգել-Չգիտեմ՝ արդյոք Լյուքսեմբուրգի ամենատիպիկ ներկայացուցիչն եմ, բայց ամեն դեպքում, Տաթև, ի՞նչ ես բացահայտել: Իրականում, Տաթևը Լյուքսեմբուրգում չէր էլ եղել:

Տ. Մանուկյան-Իսկապես, Լյուքսեմբուրգում չէի եղել: Այն ինձ համար ամբողջովին մի նոր բացահայտում էր՝ մարդիկ, երկիրը, արդեն իսկ սկսել եմ լյուքսեմբուրգերեն սովորել: Նույնը հաստատ չեմ կարող ասել Ֆրանկի մասին, որովհետև նա նույնիսկ առավել քան բացահայտել է Հայաստանը: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես քեզ պետք է տանեմ, ու դու քո հայրենիքը պետք է տեսնես ու ծայրից ծայր ճանաչես»: Հայաստանում ու Արցախում 2 շաբաթում 2500 կիլոմետր մեքենայով պտտվեցինք՝ հայաստանյան ու արցախյան հյուսիսն ու հարավը ոտնատակ տալով. Նոյեմբերյանից մինչև Մեղրի, Մարտակերտից մ ինչև Հադրութ: Ինձ հաճախ հարցնում են. «Ֆրանկին Հայաստանը ցույց տվեցի՞ր», ժպտալով ասում եմ, թե, այո, Ֆրանկն ինձ Հայաստանը ցույց տվեց:

Ֆ. Էնգել-Ի դեպ, սպիտակ նիվայով. այն, ինչ պետք է յուրաքանչյուր հայ տղան անի (ծիծաղում են-հեղ.): Այո, հայ կնոջը ժամադրելը մի փոքր ավելի կառուցողական մոտեցում է պահանջում, քան այլ ազգի ներկայացուցչին, բայց կարող եմ ասել, որ Տաթևը մարդու այն տեսակն է, ով լիովին համապատասխանում է ինձ:

 

-Ի՞նչ կասեք լեզվի հետ կապված խնդիրների մասին, եթե, իհարկե, դրանք կան:

Ֆ. Էնգել-Մի փոքր ժամանակի կարիք կա, որ ես կարողանամ ավարտել իմ հայերենի դասերը և բերել լեզվաիմացությունս նորմալ մակարդակի: Հայերենը ամենահեշտ լեզուներից չէ, որի դեպքում կարելի է գոնե ինչ-որ նմանություններ գտնել իմ իմացած լեզուների հետ: Դե, մեր շփման լեզուն անգլերենն է: Բելգիայում նաև հոլանդերեն ենք խոսում, Տաթևի ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու համար դա ավելի հարմար է:

Տ. Մանուկյան-Ես պարզապես երբեմն ասում եմ ՝ եթե դու ուզում ես ապագայում հասկանալ քո երեխաներին, ապա պետք է սովորես հայերեն: Մեր ընդհանուր լեզուներն են անգլերենը, հոլանդերենը և ֆրանսերենը, իսկ հայերենն ու լյուքսեմբուրգերենը դեռ ճանապարհին են:

Ֆ. Էնգել-Մեր երեխաները, իհարկե, կխոսեն նաև հայերեն և լյուքսեմբուրգերեն: Տաթևն էլ իր հերթին փորձում է լյուքսեմբուրգերեն սովորել:

Տ. Մանուկյան-Այո, իմ կյանքի առաջիկա նպատակներից մեկն է լյուքսեմբուրգերեն սովորելը, որովհետև ես տեսնում եմ Ֆրանկի այդչափ մեծ հարգանքը իմ մշակույթի, լեզվի նկատմամբ, և նույն հարգանքն էլ ինքս պետք է ցուցաբերեմ նրա լեզվի և մշակույթի հանդեպ:

-Իսկ ընկերները, հարազատներն ինչպե՞ս արձագանքեցին միասին լինելու որոշմանը:

Տ. Մանուկյան-Նրանք շատ ոգևորված էին:

Ֆ. Էնգել -Իսկապե՞ս:

Տ. Մանուկյան-Դու հավանաբար այդ հատվածը բաց ես թողել (ծիծաղում են-հեղ.):

 

-Ինչու՞ եմ սա հարցնում: Միգուցե տեսել եք հայկական տարազով հայուհու, նրա սևամորթ ամուսնու և որդու՝ վերջերս հայ հասարակության շրջանում բավականին բուռն արձագանք գտած լուսանկարը: Դրա շուրջ միառժամանակ առաջացան տարբեր բնույթի խոսակցություններ, որոնք տեղիք տվեցին մտածելու այստեղ ստեղծված որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի մասին: Կցանկանայի իմանալ՝ Դուք ինչ եք կարծում նման հարցի վերաբերյալ:

-Ֆ. Էնգել-Բայց նաև տեսանք, որ նույնիսկ հայերն են ցուցաբերում ավելի շատ հանդուրժողականություն, երբ խոսքը սևամորթ կնոջ՝ այս դեպքում Սերենա Ուիլյամսի մասին է (աշխարհահռչակ թենիսիստուհին վերջերս նշանադրվել էր Reddit սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ-հեղ.), և դա ոչ մեկին անհանգստություն չի պատճառում: Ինչ վերաբերում է Լյուքսեմբուրգի հասարակությանը, ես չեմ նկատել, որ մեզ մոտ դա ինչ-որ դժգոհություն առաջացնի, քանի որ խառնամուսնությունները մեր երկրում շատ են:

Տ. Մանուկյան-Ես լսել էի այդ մասին, տեսել էի այդ բացասական մեկնաբանությունները: Կարդացել եմ նաև մեր մասին գրված հոդվածների վերաբերյալ արված բոլոր մեկնաբանությունները, որոնք մեծամասամբ դրական էին, բայց ես հարցնում էի ինձ՝ ինչո՞ւ. մի՞թե որովհետև Ֆրանկը հանրային մարդ է: Դա շատ է ինձ բարկացնում, քանի որ ցույց է տալիս այդ խտրական վերաբերմունքը, որ ունենք օտարերկրացիների նկատմամբ: Մեր պատմության ընթացքում շատ անգամներ հալածվել ենք կրոնական և էթնիկական փոքրամասնություն լինելու համար, իսկ հիմա, փաստորեն, մենք ինքներս խտրականությու ն ենք ցուցաբերում մյուսների հանդեպ: Այդ միջադեպը կարծրատիպեր կոտրող էր մեր հասարակությունում, որում Marashlyan Photo Atelier-ը կարևոր և ճիշտ դեր ունեցավ:

-Ամենակարևոր հատկությունները, որ գնահատում եք միմյանց մեջ:

-Ֆ. Էնգել-Տաթևն ունի տարբեր հարցերի հանդեպ յուրօրինակ թեթևություն, հանդարտություն ու հանգստություն, որը ես սովորաբար չունեմ: Դա կարծես փոխլրացնող գործոն է: Նա շատ ըմբռնողական է բոլորի նկատմամբ. մի բան, որը միշտ չէ, որ ես ինքս ցուցաբերում եմ: Նա այդպիսին է նաև իմ նկատմամբ: Ինձ համար նա կանացիության և խելացիության յուրօրինակ համադրություն է, արդարացի իր և շրջապատի հանդեպ և ծայրաստիճան պատասխանատու իր քայլերի համար:

Տ. Մանուկյան-Հայերենում համապատասխան մի բառ կա՝ «աշխարհաքաղաքացի»: Կարծում եմ՝ դա նրան ամենալավն է բնորոշում: Ֆրանկը շատ բաց է տարբեր մշակույթների, կարող եմ ասել՝ նաև կրոնների, գաղափարների նկատմամբ: Ըստ իս՝ այդ առումով, շատ բան ունեմ նրանից սովորելու: Նա լայն աշխարհայացք ունի, իսկ որպես քաղաքական գործիչ՝ կարող եմ ասել, որ շատ հաստատակամ է իր համոզմունքների առումով: Ասում է այն, ինչ մտածում է, ինչը շատերին կարող է դուր չգալ: Նա այս աշխարհում հանուն արդարությունը գերակայության հասցնելու պայքարողների շարքին է պատկանում: Ո րպես կողակից՝ անընդհատ նշում եմ, որ իմ էմոցիոնալ և ինտելեկտուալ սնուցման աղբյուրն է:

-Հարսանիքի օրը և վայրն արդեն որոշվա՞ծ է:

Ֆ. Էնգել -Այո, որոշված է: Այն լինելու է Հայաստանում և Արցախում: Մնացած փակագծերը դեռ կթողնենք փակ:

tert.am