Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Թոփ-լուրեր

Եթե չեք կարող օգնել, ապա հեռու մնացեք մեր բանակից

Տպավորություն է, թե ոմանք թախտին նստած, հարյուր հիսուն տարեկան ագռավի հայացքով սպասում են, որ ռազմաճակատի գծում զինվոր վիրավորվի կամ սպանվի, որ իրենց «հզոր մտքերը» սփռեն բանակի, զինված ուժերի վերաբերյալ, ներկայացնեն իրենց պատկերացումները, քննադատեն մեր զինվորականներին եւ Բաքուն արյան ծով դարձնելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեն:

Այս ամենը ոչ միայն տխուր է, այլ նաեւ մտահոգիչ: Ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ, ունենալ Արցախի դեռեւս չլուծված խնդիր եւ առիթ փնտրել բանակին եւ զինվորականներին վարկաբեկելու համար, մեղմ ասած, ճիշտ չէ:

Անթույլատրելի եւ դատապարտելի է ռազմաճակատի գծի այս կամ այն իրադարձությունն օգտագործել զինվորականներին սեւացնելու եւ սեփական քաղաքական գովազդն անելու  համար: Կարճ ասած, նման գործելաոճը նաեւ անբորոյականություն է:

Ասելիք, առաջարկներ ունեք, ապա սուսուփուս, առանց թմբուկի եւ շեփորի դրանք ներկայացրեք համապատասխան մարմիններին, թե չէ ստացվում է, որ ձեզ ոչ թե զոհերն են հուզում, այլ ձեր սեփական գովազդը:

Բանակի մասին չի կարելի է հրապարակավ սիրողական մակարդակի հայտարարություններ եւ կոչեր անել: Բոլոր թերությւոններով հանդերձ, ունենք մոտ երեք տասնամյակում կայացած եւ զարգացած զինված ուժեր, որոնք պատրաստ են իրականացնել ամենաբարդ հանձնարարականներն ու հրամանները: Մեր տղաները մեր սահմանները բավական լավ եւ ամուր պահում են Նոյեմբերյանից մինչեւ Մռավ, Մռավից մինչեւ Արաքս, Ամասիայից մինչեւ Մեղրի:

Մեր բանակը զինված է բավական լավ զինատեսակներով ունենք հրաշալի զինվորներ եւ հրամանատարներ, եւ եթե նրանց աշխատանքի բարելավման վերաբերյալ առաջարկներ ունեք, ապա այն կարող եք շարադրել եւ ներկայացնել, եւ ոչ թե ողբերգությունը, միջադեպն առիթ դարձնեք ձեզ գովազդելու եւ միաժամանակ զինվորականներին հեղինակազրկելու համար:

Չի կարեձլի զինվորականներին սեւացնել, չի կարելի նրանց ներքաշել քաղաքական խաղերի մեջ, չի կարելի նրանց ներքաշել քրեական գործերի մեջ: Զինվորականներին պետք է չխանգառել, առանց աղմուկի օգնել: 

Դժվար է հասկանալ բոլոր նրանց, ում համար մարդկային կյանքը արժեք չունի, ովքեր պատրաստ են վերացական կամ ոչ վերացական կասկածելի կամ ոչ կասկածելի նպատակին հասնելու համար զոհաբերել մարդկային կյանքեր: Սահմանին մեր տղաներն են կանգնած, որոնք ունեն երազանքներ, նպատակներ, որոնք ուզում են ապրել լավ երկրում, որոնք սուսուփուս իրենց պարտքն են կատարում: Չհամարձակվեք խաղալ նրանց ճակատագրերի հետ:

Չկարծեք, որ ով կոչ չի անում Բաքուն դարձնել արյան ծով նա հայրենասեր չէ կամ վախկոտ է: Պետություն, բանակ ղեկավարելը բարդ եւ ծանր գործ է: Բանակը ստեղծվել է տարիների ծանր եւ բարդ աշխատանքով:

Եւ մի շահարկեք 800 հեկտարը, մի զրոյացրեք մեր քաջ տղաների արածը, որոնք կանգնեցրին եւ դուրս շպրտեցին ադրբեջանցիներին մեր տարածքներից: Համակարգչի հետեւում կանգնած այնքան հեշտ է կոչ անել տղաների (որոնք ձեր որդիները եւ հայրերը չեն) կյանքի գնով հետ բերել այդ ութ հարյուր հեկտարը:

Փորձը ցույց է տալիս, որ նման կոչեր անողները, որպես կանոն, ոչ տեսել են, թե ինչ է պատերազմը, ոչ էլ ռազմաճակատի գծին են մոտ եղել: Չեն եղել, բայց առիթի են սպասում, որ ռազմաճակատի գծում գրանցված միջադեպն օգտագործեն քաղաքական այս կամ այն խնդիրը լուծելու համար կամ փորձեն ավելի վատթարացնել հայ-ռուսական հարաբերություններըև, կատարվածի համար մեղադրելով ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին:

Բանակը, զինված ուժերը, այնտեղ ծառայող մեր տղաներին, մեր հրամանատարներին հանգիստ թողեք: Չեք կարող օգնել, ապա հեռու մնացեք մեր զինված ուժերից եւ մտքեր արտահայտեք իկեբանայի կամ բալետի վերաբերյալ, դա հաստատ ավելի անվնաս զբաղմունք է:

Գեղամ Նազարյան

Top-News.am