Արմեն Բադալյան. «Ընտրությունների ինստիտուտը դադարեց գոյություն ունենալ ապրիլի 2-ից հետո» (Տեսանյութ)
Zham.am-ի «Ամբիոն» հաղորդման հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Բադալյանը¸ վերլուծելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքերը¸ նշեց¸ որ այս խորհրդարանը ավելի վերահսկելի է լինելու երկրի նախագահի համար¸ քան նախորդ խորհրդարանները՝ ընդգծելով¸ որ խորհրդարանում ուժերի այսօրվա դասավորվածությունը ավելի մեծ շանսեր է թողնում Սերժ Սարգսյանին 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար: Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև մայիսի 15-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ կարծիք հայտնելով¸ որ դա միայն ֆորմալ տեսանկյունից է լինելու ընտրություն¸ իսկ արդյունքերն արդեն հիմա էլ պարզ են. Հանրապետականը կպահպանի իր մեծամասնությունը և իր համար հիմա կարևոր հարց է միայն մասնակցության պատշաճ մակարդակ ապահովելը:
Արմեն Բադալյանն ասաց նաև¸ որ Ավագանու ընտրություններից հետո ավելի ակներև կդառնան Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև հակասաությունները¸ որոնք պայմանավորևված են նրանով¸ թե ով կզբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը 2018 թվբականի ապրիլից հետո¸ այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո:
Արմեն Բադալյանը նշեց¸ որ այս պահի դրությամբ կարելի է արձանագրել¸ որ Սերժ Սարգսյանն առայժմ առավելություն ունի Կարեն Կարապետյանի նկատմամբ¸ քանի որ վերջինս այդպես էլ մնաց մենեջերի կերպարում և չստեղծեց իր քաղաքական թիմը ու դեռ չի ծավալել քաղաքական այն գործունեությունը¸ որն իրեն հնարավորթւյուն կտար պահպանել իր պաշտոնը 2018 թ. ապրիլից հետո:
Մանրամասները՝ Zham.am- ի տեսանյութում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ