Վովա, քեզ որտեղի՞ց այդ ագրեսիան
Ռուբեն Մելիքյանի գրառումը վերաբերում էր Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը եւ այդ առիթով վարչապետի խոսնակի մեկնաբանություններին։
Ռուբեն Մելիքյանը գրառումն արել է խիստ կոռեկտ, գրագետ եւ այս հարցում նույիսկ էական չէ, թե ով է ճիշտը։ ժամեր անց պատասխանում է վարչապետի խոսնակը՝ Վլադիմիր Կարապեյանը։ Առաջին տպավորությունն այն է, որ այդ պատասխան տեքստի հեղինակը նա չէ:
Վլադիմիր Կարապետյանը երկար տարիներ պետական համակարգում աշխատանքի փորձ ունեցող, եւ որ ամենակարեւորն է, բարեկիրթ անձնավորություն է եւ երբեք իրեն նման ագրեսիվ եւ կոպիտ պահվածք թույլ չի տվել:
Իհարկե, շատ լավ է, որ վարչապետի խոսնակն արձագանքում է հայտնի իրավաբանի, իրավապաշտպանի հայտարարությանը, բայց վատ է եւ մտահոգիչ, որ այդ տոնով եւ շեշտադրումներով. «Էլ վայ պաշտպան էլ թալանչիական ռեժիմ, էլ խունտայի էլ չգիտեմ ինչ»։
Իրոք, չեմ հասկանում, այդ ի՞նչ հրեշավոր ագրեսիա է կառավարության սենյակներում ու միջանցնքներում։ Ինչո՞ւ է այդպես։ Այդ ագրեսիան ցանկացած մարդուց այլ մարդ է սարքում։ Նույն Վլադիմիր Կարապետյանը շատ երկար տարիներ հանգիստ աշխատել է խունտայի օրոք եւ լավ կարիերա արել՝ առանց ծանոթ, բարեկամի ու հովանավորչության։
Մենք էլ հարգուն էինք նրա դիրքորոշումը 2008-ին, բայց այսօրվա ագրեսիան ոչ հարգանքի է արժանի, ոչ կարեկցանկի։ Կառավարության շենքի անհիմն ագրեսիան խժռում է բոլորին։
Ի՞նչ է ստացվում, եթե համաձայն չեք Ռուբեն Մելիքյանի կամ այլոց կարծիքի եւ տեսակետի հետ, ապա նրանց պարտադիր պետք է վիրավորե՞ք, որից հետո հայհոյելու եւ անիծելու էստաֆետը փոխանցեք ֆեյքերի ձեր բանակի՞ն: Նույնը արվում է իմ հանդեպ, իմ գործընկերների, ինձ անծանոթ բայց ձեզ առարկող եւ ձեր ամեն բառը չողջունող հազարների հանդեպ։
Եւ վերջում կրկին անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նամակին, շեշտեմ, որ իսկապես, հանձնաժողովը վեթինգին աջակցելու մասին ոչինչ չի ասում, եւ դա պատճառ չէ Ռուբեն Մելիքյանին «մարդու իրավունքների վայ պաշտպան» անվանելու համար:
Մելիքյանը եղել է մարդու իրավունքների շատ լավ պաշտպան, այնպես ինչպես Վլադիմիր Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մամուլի շատ լավ եւ բարեխիղճ խոսնակ:
Գեղամ Նազարյան
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...