«Տասովշչիկի» անկեղծության պահը
Հարցազրույց արմավիրցի «Տասովշչիկի» հետ:
«Տասովշչիկը» Հայաստանում բոլորովին այլ գործառույթ ունի, քան Ռուսաստանում: Բառը ռուսերեն է, բայց արտահայտում է բոլորովին այլ գործառույթ: «Տոսովշչիկները» հայաստանյան մեծ ու փոքր քաղաքներում հլու եւ կամակատար զանգվածին վերահսկելու եւ ուղղորդելու գործառույթ ունեն, իսկ մընտրությունների ժամանակ էլ հենց նրանք են բաժանում ֆեոդալների տրամադրած ընտրակաշառքը:
Այս օրերին նրանց տրամադրությունը բարձր է: Ավելին, շատ բարձր է: Մեր թղթակիցը զրուցեց արմավիրցի «տասովշչիկներից» մեկի հետ:
- Տրամադրությունդ ակնհայտորեն բարձր է, որն է պատճառը:
- Մեծ փողեր ենք կպցրել, ինչպես բարձր չլինի:
- Ինչպե՞ս:
- Շատ պարզ: Թեկնածուները մեզ տալիս են X գումար, որ, ասենք, բաժանենք 10 հազար հոգու, յուրաքանչյուրին՝ տասը հազարական: Մենք, բնականաբար, հարիֆ չենք, որ բոլորին բաժանենք: 10 հազարից տալիս ենք 3 հազարին կամ 4 հազարին, ընդ որում, ոչ բոլորին տասը հազար: Դե հիմա հաշվեք, թե մեզ որքան գումար է մնում: Հիմա ոնց գոհ ու ուրախ չլինենք:
- Իսկ հիմա ձեզ չեն ասում, թե ինչու 10 հազար ձայն չստացանք, այլ 3 կամ 4:
- Ասում են, ոնց չեն ասում: Քանի օր է արդեն էդ բազառների մեջ ենք: Ասում ենք տվել ենք, մեզ խաբել են: Ձեւ չունեն հակառակն ապացուցելու:
- Չեք մտածում, որ վատ բան եք անում: Ընտրակաշառքով ընտրություն չեն կազմակերպում:
- Ժողովրդի փողերը վերադառնում է ժողովրդին: Մի՞թե վատ է:
- Բայց, կարծես, ժողովրդին չի վերադառնում, այլ հիմնականում ձեզ:
- Իսկ մենք ժողովուրդ չե՞նք:
- Իսկ ժողովրդին ինչպե՞ս եք պարտադրում փողը վերցնելուց հետո քվեարկեն հենց ձեր ասած թեկնածուի օգտին:
- Սրանք հարիֆներ են: Ոչխարի հոտին ավելի բարդ է կառավարելը, քան սրանց: Փողը վերցնում են ու ինչ ասես՝ կանեն: Կվախեն ուրիշին քվեարկեն: Սրանք ստրուկից էլ բեթար են:
- Շատ էին ձեզ նման «փող կպցրածները»:
- Դե շատ չենք, բայց կան էլի: Ով շատ, ով մի քիչ քիչ, բայց լավ կպցրել ենք: Մենք գոհ ենք:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ