Դատավորների գործը
Գնալով ակնհայտ է դառնում, որ հերթական իշխանափոխությունից հետո բացահայտման ենթակա աղմկահարույց գործերից մեկը լինելու է, այսպես կոչված, «Դատավորների գործը»: Դատավորները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանելու են մի շարք կարեւոր հարցերի:
Դատավորները հերթով ասելու են, թե ով էր իրենց հրահանգում, որ կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին, «Սպայկայի» տնօրենին, մյուսներին:
Նրանք պատմելու են, թե ինչ մեթոդներով եւ եղանակներով են իրենց դեմ կամ վրա ճնշում գործադրվել, ովքեր են իրենց զանգել, ում հետ են հանդիպել, ում հետ են կիսվել իրենց վախերի մասին:
Ցավոք, ամեն ինչ դրան է տանում: Մենք անպայման կիմանանք այդ պատմությունների մանրամասները, ողջ պատմությունը: Դա լինելու է շոկային: Ու նրանք, ովքեր այսօր անվերապահ հավատում են դատարանների ազատությանը, քաղաքաքական իշխանության հավաստիացումներին, թե որեւէ ճնշում նոր Հայաստանում չկա դատարանների եւ իրավապահների վրա՝ ապրելու են մարդկային շոկ: Հայաստանը բացառություն չէ, եզակի չէ. սա հայտնի ճանապարհ է, որով անցել են շատ երկրներ՝ այդ թվում մեր հարեւան Վրաստանը: Հետո նրանք կասեն՝ մենք չգիտեինք, մեզ ճշմարտոթյունը ոչ ոք չէր ասում:
Դատավորների գործը» դառնալու է Հայաստանի թիվ մեկ եւ ամենակարեւոր գործը: Սա անհրաժեշտություն է, առանց սրա մենք առաջ չենք շարժվի: Այնպես որ, հենց հիմա դատավորները պետք է արդեն իսկ նշումներ անեն, որ պատասխանները լինեն հստակ եւ ընկալելի:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ