ՔՊ-ի նոր շքեղ գրասենյակը եւ անհասկանալի արձագանքը
Երեւանի էլիտար շենքերից մեկում, Սայաթ-Նովա փողոցի վրա հայտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը: Top-News.am-ը, որը ղեկավարում եմ ես, իր ընթերցողներին տեղեկացրեց այս մասին: Բնականաբար, այս թեմային կրկին չէինք անդրադառնա, եթե չլիներ կառավարող ուժի ներկայացուցիչների անհասկանալի եւ անտրամաբանական սուր ռեակցիան:
Ռեակցիան ակնհայտ ուղղորդվող էր ու այնքան սուր, որ ես մի քանի անգամ կարդացի մեր իսկ հրապարակումը, հասկանալու համար, թե որն է « ցասման» պատճառը: Գուցե սուր ռեակցիայի պատճառը Գագիկ Խաչատրյանի անվան հիշատակո՞ւմն է, բայց մենք ընդամենը նշել ենք, որ համառ լուրեր են շրջանառվում, որ շենքը պատկանում է հենց նրան: Ենթադրենք շենքը պատկանում է ոչ թե նրան, այլ Խաչատուր Գագիկյանին: Չէ որ դրանից հարցի էությունը չի փոխվում: Միեւնույնն է, մեծադիր ցուցապաստառը՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ» մնում է:
Իսկ նրա անմիջական հարեւաններն են «Յուքոմի» գլխավոր գրասենյակը, որը կրկին կապվում է նույն Գագիկ Խաչատրյանի հետ, այնտեղ է գտնվում «Մեգասպորտը», որը եւս կապվում է Գագիկ Խաչատրյանի հետ («Հայկական ժամանակը» եւս պնդում էր, որ «Մեգասպորտը» Գագիկ Խաչատրյանինն է):
Գուցե սուր ռեակցիայի պատճառը նույն այս հրապարակմանը Էդմոն Մարուքյանի անդրադա՞րձն էր: Ամեն դեպքում, ՔՊ-ականների արձագանքը տարօրինակ էր: Պատահական չէ, որ Մարուքյանի կուսակցից, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը ստիպված ՔՊ-ականներին հուշեց. «Էդմոն Մարուքյանը ընդամենը հարցադրում է անում, որին պետք է շատ պարզ պատասխանել՝ հրապարակելով վարձակալության պայմանագիրը...»։
Ընդամենը պետք է ասել, թե վերոհիշյալ տարածքը ՔՊ-ն գնել է, թե վարձակալել եւ ինչ պայմաններով: Ընդամենը, իսկ մնացածը մանիպուլյացիա է:
Հիմա իմ կայքի դեմ ռեակցիայի մասին։ Ոչ մի խնդիր՝ սուր, չափից ավելի սուր արձագանքների , քննադատությունների մասով։ Բայց ցավալի է, երբ էթիկայի կանոններ են խախտում, ոտնատակ տալիս Հայաստանում չգրված եւ գրված օրենքները, միասին անցած ճանապարհը։ Երբ ՔՊ-ական ԱԺ պատգամավորը որոշում է ի լուր աշխարհի վիրավորել ինձ, էժան ձեւակերպումենրով, պարզապես ուզում ես ասել՝ քեզ ինչ եղավ:
Մի՞թե դու այն երիտասարդը չես, որի արժանապատվությունը երկար տարիներ բոլորի աչքի առաջ պարբերաբար ոտնահարվում էր եւ հենց գործող վարչապետի կողմից: Եւ եթե նույնիսկ քո ծննդյան օրն էլ հռչակվի քաղաքացու օր, դու դրանից չես շահի։ Ի՞նչ կեղծիքի տարածման մասին ես խոսում: Ի՞նչն է կեղծիք, այն, որ էլիտար շենքի մի հսկա հատվածում ՔՊ-ն գրասենյակ է բացել, թե՞ որ մենք տեսնում ենք հսկա ցուցանակը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ