Էլ. Վարդանյան Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը Zham.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումը խորհրդարանական ընտրությունների օրվա կապակցությամբ:
- Տիկին Վարդանյան, Դուք հանդես էիք եկել հայտարարությամբ, հիմնավորելով, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օրը նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Սերժ Սարգսյանը հանձնարարել էր Դավիթ Հարությունյանին պատասխանելու: Օրերս Դ. Հարությունյանը հանդես եկավ պատասխան պարզաբանմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Դ. Հարությությանի ներկայացրած պատասխանը իրականում Սահմանադրության մեկանաբանություն է, և ոչ թե իրավական հիմնավորում: Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի, այդ թվում կառավարության ներկայացուցիչը, և ոչ էլ՝ ես: Ներսահմանադրական բովանդակային անհամապատասխանությունը չի կարող մեկնաբանվել ելնելով որևէ նորմի կիրառման նպատակահարմարությունից: Հիշեցնեմ, որ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է բացառապես Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Zham.am


















































Հանրաքվեից հետո սահմանադրական ճգնաժամ է սկսվելու. Էլինար Վարդանյան
Պետք է կտրուկ ուժեղացնել հանրային վերահսկողությունը
Էլինար Վարդանյան. «Ջրառատում կատարվածը հայաստանյան բարքերի հետևանք է»
Էլինար Վարդանյան. «Համատարած արդարության բացակայությունն է պատճառ դառնում նաև արտագաղթի»
Էլինար Վարդանյանը՝ նախընտրական քարոզարշավի մասին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա