Ի՞նչ է պետք Սերժ Սարգսյանին Տեր-Պետրոսյանից
Սերժ Սարգսյանին ի՞նչ է պետք Տեր-Պետրոսյանից: Դժվար թե Արցախի հարցում զիջումների գնալու համար Տեր-Պետրոսյանի աջակցության կարիքը ունենա: Առավել ևս, որ «Միջազգային հանրությունն» այս հարցում որևէ համաձայնության չի եկել և որևէ ակտիվություն չի ցուցաբերում: Մինչև Սիրիայի հարցի լուծման բանաձև չգտնվի, և չհստակեցվեն Մերձավոր Արևելքի նոր քաղաքական սահմանները և ազդեցության գոտիները, Հարավային Կովկասում որևէ կտրուկ քայլերի նրանք չեն գնա, եթե անգամ Հայաստանը ցանկանա էլ միակողմանի որևէ զիջման գնալ: Ոչ ոք այս պահին Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական բալանսի փոփոխություն թույլ չի տա:
Սերժ Սարգսյանն իշխանությունը լքելուց առաջ այլ սպասելիքներ ունի Տեր-Պետրոսյանից. իր վրայից մաքրել «Մարտի 1»-ի պատասխանատվությունը:
Եթե 2008-ի իր մրցակիցը կոչ է անում «ընտրված» իշխանության շուրջ համախմբվել ինչ-որ խնդիր լուծելու համար, ապա դրանով ճանաչում է, որ 2008-ին իշխանությունն ուներ լեգիտիմ իրավունք և անգամ պարտավորություն՝ անկարգությունները սաստելու համար ուժ կիրառել, թեկուզ «ցավալի» զոհերի գնով:
Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ նրանց հետագա համագործակության համար Սարգսյանի հիմնական պահանջը դա է եղել:
Եվ, բնականաբար, այդ պահանջը կատարելու համար Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ էր գտնել հիմնավոր պատճառ այդ քայլը հանրությանը բացատրելու համար, և ավելի հիմնավոր պատճառ, քան Արցախի հարցի լուծումը և Հայաստանը «կործանումից» փրկելը, հնարավոր չէր գտնել:
Սա է իմ տեսակետը, հնարավոր է, որ սխալվում եմ, սակայն կարծում եմ, որ նման տարբերակը բավականին հիմնավոր է:
Սերժ Սարգսյանն այս տարիների ընթացքում լուծել է իր բոլոր խնդիրները, սակայն չի կարողացել մեկ հարց լուծել` իր լեգիտիմ լինելը հանրությանը ճանաչել տալ:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...