Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ

Եթե թողնենք գործող վարչապետին, ապա դժվար թե միայն Բերձորով սահմանափակվենք. պարբերաբար մենք զիջելու ենք տարածքներ ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ըստ որի, Բերձորը, Աղավնոն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նրա խոսքով, այս բոլոր զարգացումները պետք է դիտարկել ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ գնում է պայքար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ:

«ՌԴ քաղաքականությունն է, որ ՆԱՏՕ-ն չմոտենա իր սահմաններին: Նույն պրոցեսը գնում է մեր տաածաշրջանում: Ղարսի պայմանագրից հետո 2020-ի նոյեմբերի 9-ին նոր ռուս-թուրքական պայմանագիր է կնքվել, եւ Թուրքիան իր դիրքերը մեծացրել է Կովկասում եւ արդոեն Ռուսաստանի հետ կիսում է այս տարածաշրջանի պատասխանատվությունը: ՌԴ-ն գնացել է զիջումների, որոնք մենք պետք է դիտարկենք ուկրաինական պատերազմի համատեքստում այն առումով որ Թուրքիայի հետ գնալով սեպարատ պայմանավորվածության, Արեւմուտքը դուրս է մնացել, Արեւմուտքի ազդեցությունը թուլացել է:

Այն պայքարը, որ գնում է Մինսկի խմբի շրջանակում, հենց այդ պայքարն է, որ Ռուսաստանը Արեւմուտքին ուզում է ասել՝ այստեղ դու անելիք չունես, այստեղ նոր ֆորմատ է՝ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երեք պետությունները: Արեմուտքը դիմադրում է դրան: Այս պրոցեսում հաշվի առնելով Ռուսաստանի թուլացող դիրքերը, զիջումները կատարվում են մեր հաշվին: Ադրբեջանն ու Թուրքիան պահից օգտվելով բնականաբար, փորձում են ինչքան հնարավոր է, ավելի շատ պոկել:

Հետագայում, երբ ուկրաինական պատերազմը ինչ-որ վիճակի գա, ինչ-որ համաձայնություն կընքվի, բնականաբար այս տարածաշրջանում իրավիճակը կփոխվի: Հույս ունեմ, որ ինչ-որ հնարավորություններ մեր առաջ կբացվեն»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ իշխանություններին, Ստեփան Դանիելյանն ասաց, որ ԱԺ իշխող մեծամասնության մեջ շատ են մարդիկ, որոնք միշտ այդ զիջելու գաղափարախոսությունը կրել են. «Հիմա այդ զիջելու գաղափարախոսություն կրողների համար լայն դաշտ է բացվել: Շատերը հենց դրա համար եկել են իշխանության: Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, ապա, բնականաբար, զիջումներն արվելու են: Մի կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կա ճնշում, մյուս կողմից Ռուսաստանը պատրաստ է զիջումներ անել, որ նոր ճակատ չբացվի հարավում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը կարող է գնալ նոր պատերազմի, Ստեփան Դանիելյանն ասաց. «Կարծում եմ՝ նոր պատերազմի հավանականությունը միշտ մեծ է եղել, հիմա էլ մեծ է, ուղղակի Ադրբեջանին ինչ-որ հիմնավորում է պետք այդ պատերազմն սկսելու համար: Նաեւ Ադրբեջանի մեջքին կան արտաքին ուժեր՝ Բրիտանիա, Իսրայել եւ այլն, եւ այդ արտաքին տանիքն ունենալով Ադրբեջանը պատրաստ է առիթի դեպքում նոր պատերազմ սկսել: Երկրորդ մասն այն է, որ վարչապետը հանրությունից զիջումներ կորզելու կամ այդ մտքի հետ հաշտեցնելու համար գնում է այդ շանտաժին, եւ ցույց է տալիս, որ պետք է ավելի շատ զիջենք, որպեսզի նոր պատերազմ չլինի: Սա հանրությանը շանտաժի ենթարկելու եղանակ է: Եվ երրորդը, եթե հանրությունը ներարկվի այդ զիջումների գաղափարով, ապա զիջումների քանակն ավելի է խորանալու: Եթե հանրությունը եւ քաղաքական ուժերը ցույց տան, որ պատրաստ են զիջումների չգնալ, ապա կարծում եմ՝ միջազգային հանրություն ասվածը կտեսնի, որ ավելի շատ ճնշումներ գործադրելը կարող է հակառակ էֆեկտը տալ:

Հանրությանը պատրաստել զիջումների, նշանակում է այդ զիջումները կարող են անվերջ լինել: Կարող է Սյունիքով վերջանալ, գուցե ավելի առաջ գնան: Նման իրավիճակներում վերցնում են այնքան, որքան հնարավոր է»:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին եւ Մինսկի խմբի ձեւաչափի շուրջ հակասություններին, քաղաքագետն ասաց. «Կողմերը շատ լավ իրար հասկանում են, խնդիրը Արցախը չի, Արցախը միջոց է: Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր համաձայնություն գոյություն ունի ու Թուրքիան ու Ադրբեջանը ստանալով տարածքներ Արցախում, իրենք համաձայնության են եկել, որ Արեւմուտքը դուրս մնա Հարավային Կովկասի գործընթացներից: Արեւմուտքին պետք է վերադառնալ այդ գործընթացներին, եւ իր խնդիրն է, որ ՌԴ-ն հեռանա Հարավային Կովկասից: Իսկ դրա պայմանը Արցախի խնդրի լուծումն է ըստ իրենց տեսակետի: Այսինքն Արցախում չլինեն խաղաղապահներ, չլինի ռուսական բազա Հայաստանում եւ իրենք տարածվեն մինչեւ Միջին Ասիա եւ Չինաստան: Ուզում եմ հիշեցնել, որ միայն Բրիտանիան Ադրբեջանում ունի 100 մլրդ դոլարից ավելի ներդրում: Այդ ներդրումների քանակը շատանում է: Այս պատերազմից հետո Թուրքիայի հետ Բրիտանիան պայմանագիր կնքեց ռազմական եւ տնտեսական լորտում: Օրերս այդ պայմանագիրը թարմացվեց եւ ավելի լայնացվեց: Այստեղ մենք տեսնում ենք, որ գոյություն ունի Բրիտանիայի տանիքը այս պրոցեսներում: Հիմա Մինսկի խմբի շուրջ բանավեճը դրա շուրջ է. Ռուսաստանն ուզում է, որ Արեւմուտքը այստեղ չլինի, Արեւմուտքին պետք է վերադառնա այս տարածաշրջան իր օրակարգով, որը ՌԴ-ի եւ Իրանի դեմ է: Այսինքն Արցախը աշխարհաքաղաքական մի տարածք է, որի շուրջը այս խնդիրները լուծվում են»:

Հարցին, թե ո՞րն է իր վերջո, Ռուսաստանի օրակարգը մեր տարածաշրջանում, Ստեփան Դանիելյանն պատասխանեց. «Մոսկվայի օրակարգը շատ պարզ է՝ Ռուսաստանին պետք է մնալ Հարավային Կովկասում, իսկ դրա համար պետք է, որ Արցախում լինի գոնե մի հայ, որ խաղաղապահներն ապահովեն նրա անվտանգությունը: Այսինքն Ադրբեջանի տարածքում ռազմական բազա պահել: Սակայն դրան զուգահեռ, քանի որ ճնշումները ՌԴ-ի նկատմամբ շատանում են եւ ՌԴ-ն չցանկանալով սրել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց հետեւում կանգնած է նաեւ Արեւմուտքը, փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը: Բնականաբար, ռուսների համար մի գյուղ այստեղ, մի գյուղ այնտեղ, մի քաղաք ավել կամ պակաս, էական չէ, դա ժամանակ շահելու միջոց է: Եվ եթե ՀՀ իշխանությունն այդ զիջումներին համաձայնում է, ապա Ռուսաստանը կհամաձայնի: Իրենք պաշտոնապես դրա մասին հայտարարել են, որ եթե Հայաստանն իր տարածքների համար չի պայքարում, ապա մեզնից ի՞նչ եք ուզում: Եթե Հայաստանում լինի մի իշխանություն, որն այս հարցը հստակ դնի նույն ձեւի Ռուսաստանի առաջ, որ եթե դու չես պաշտպանում այդ տարածքները մեզ հետ միասին, ապա այստեղ ի՞նչ գործ ունես, ապա դա ինչ-որ ձեւով կհավասարակշռի ճնշումը Ռուսաստանի վրա եւ բնականաբար, Ռուսաստանը, նաեւ Իրանը կփորձեն այլ քաղաքականություն վարել; Բայց քանի որ Հայաստանի իշխանությունը զիջումների գնում է, իսկ Մոսկվային պետք է ժամանակ շահել, ապա այդ զիջումները տեղի կունենան»:

Քաղաքագետ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, նաեւ ձեռքերը լվանում են Հայաստանի որոշակի տարածքներից, եւ մեղադրում են Ռուսաստանին. «Դրա համար միգուցե հիմքեր կան, բայց եթե Հայաստանն այլ քաղաքականություն վարի, եւ զիջումների չգնա, ապա դա կլինի ճնշում Ռուսաստանի վրա եւ Մոսկվան արդեն այլ քաղաքականություն կվարի: Իսկ հիմա ուղղակի գնալով զիջումների եւ մեղադրելով Ռուսաստանին, ուղղակի հայ հանրության առաջ գործող իշխանություններն արդարանում են:

Հայաստանն արդեն հանձնել է Արցախը, սակայն Արցախն արդեն ռուսների տիրապետության տակ է եւ ռուսներն են փորձում այնտեղ իրենց խնդիրները լուծել: Այստեղ խնդիրը ռուսների հետ է կապված: Այս իշխանությունը որքան երկար մնա, այնքան մեր վիճակը ավելի վատ է լինելու»,-ընդգծեց նա: