Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք նախորդիվ ներկայացրել ենք ընդհանուր վիճակը, ինչպես նաև անդրադարձել ենք մի քանի առանձին ոլորտների:
Այս անգամ ուսումնասիրել ենք մեր առևտրաշրջանառության «զարկերակի»՝ բեռնափոխադրման ոլորտը: Պարզվում է, այս բնագավառի մի քանի ընկերություններ ևս հայտնվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։
Այսպես, ՊԵԿ-ի ներկայացրած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից տեղեկանում ենք, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում բեռնափոխադրող ընկերությունների մեջ բացարձակ առաջատարն է «Սպայկա» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկ։
Ավելին, այս ընկերությունը լավագույն հարյուրյակում իր ոլորտի միակ ներկայացուցիչն է:
Վճարած հարկերի ծավալով տեղական 2-րդ խոշոր բեռնափոխադրող ընկերությունը «Աժդանակ» ՍՊԸ-ն է, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում վճարել է 1,2 մլրդ դրամ հարկ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 196-րդ հորիզոնականը։
Ցուցակը եզրափակում է «Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերությունը, որը ցանկում գրավել է 968-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ 249 մլն դրամ հարկ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես բեռնափոխադրումներին գլոբալ առումով, ապա այստեղ էական դերակատարություն են ունեցել նաև օնլայն առևտրի հարթակները:
Դրանցից, ի մասնավորի, Ozon-ը այս տարի աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել. Ozon-ի շրջանառությունը Հայաստանում 2024 թվականի 3-րդ եռամսյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է... 12 անգամ, ինչը բավական ուշագրավ ցուցանիշ է:Ուշագրավ է նաև այն, որ այդ ժամանակահատվածում ընկերությունը մատակարարել է 371,5 մլն պատվեր՝ 1,5 անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։
Մյուս կողմից՝ ընկերությունն իր պատմության ընթացքում ցուցադրել է առավելագույն ճշգրտված EBITDA. ցուցանիշը գերազանցել է 56,6 մլրդ դրամը։
Շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, տարեկան կտրվածքով աճել է 59 %-ով և գերազանցել 3,1 տրլն դրամը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում