Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
Հարություն Հարությունյանը ծնվել է 1986-ին Երևանում: 2007-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 2009-ին՝ նույն համալսարանի մագիստրատուրան։
2003-2007 թթ․ եղել է Alliance Jeunesse միության նախագահ։ 2007-2008-ին եղել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2006-2007-ին աշխատել է «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանության կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավաբան։ 2008-2011 թթ․՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնական։
2011 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ 2012 թվականից մինչև 2026 թ․ հուլիսի 29-ը եղել է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ տնօրեն։ 2015-2024 թթ․՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ։
2019-2022 թթ․ աշխատել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ իրավաբան։ 2023-2024-ին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ դատական գործերի պատասխանատու:
2021-2025 թթ․ եղել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ։ 2025-ին կրկին ընտրվել է նույն հանձնաժողովի ոչ դատավոր անդամ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են