Հայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներով
Օգոստոսի 20-ին, Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց (1-1) տեղի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։
«Այս հաշիվն ինձ մտածելու տեղիք է տալիս, որ «Ունիվերսիտատեա Կրայովան» չի որակավորվի հաջորդ փուլ։ Հայերն ունեն լավ թիմ՝ բավականին տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներով, որոնք, վստահ եմ, դեռ խնդիրներ կստեղծեն։ Երկրորդ խաղակեսում նկատելի էր մերոնց մեծ ցանկությունը, բայց նաև շտապողականությունը գրոհների եզրափակիչ փուլերում. խաղը չէր ստացվում։ Ստանդարտ դիրքերի ժամանակ ակնհայտ խնդիրներ կան։ Նկատեցի, որ գրեթե բոլոր տուգանային հարվածների ժամանակ Հայաստանի չեմպիոնը վտանգ էր ստեղծում և հասնում եզրափակիչ հարվածի։ Դա անհավանական է»,- ասել է Բալինտը Digi Sport հեռուստաալիքի Fotbal Club հաղորդման եթերում։
Մեկ այլ հայտնի ռումինացի նախկին ֆուտբոլիստ Ֆլորին Պրունյան ավելի զուսպ է գնահատել իրավիճակը՝ շանսերը համարելով հավասար։
«Շատ մեծ տարբերություն կա այն բանի միջև, թե ինչպես էր խաղում «Կրայովան» նախորդ մրցաշրջանի վերջնամասում, և ինչ է ցուցադրում հիմա։ Ինձ թվում է՝ թիմը ֆիզիկապես լավ վիճակում չէ։ Եթե տեսնում ես, որ ստանդարտների ժամանակ հատվածական պաշտպանությունը չի աշխատում, պետք է անցնել անհատական հսկողության։ Չի կարելի բոլոր ստանդարտների ժամանակ թույլ տալ, որ մրցակիցն առաջինը հասնի գնդակին, մանավանդ որ կենտրոնական գոտում «Կրայովան» ունի բարձրահասակ ֆուտբոլիստներ։
Այնտեղ պետք է ինչ-որ բան փոխել։ Պատասխան հանդիպումը բարդ է լինելու։ Կարծում եմ՝ շանսերը 50/50 են, հայերին ֆավորիտ չեմ համարում։ Մեզ համար բարդ արտագնա խաղ է սպասվում, հատկապես այսպիսի արդյունքից հետո»,- նշել է Պրունյան։


















































Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում