Թրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FT
Financial Times-ը գրում է, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ Starlink համակարգով հագեցած անօդաչու թռչող սարքերն օգտագործելու թույլտվություն՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի աջակցել այդ գաղափարին։
Պարբերականի տեղեկություններով՝ դրա համար անհրաժեշտ է նաև SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկի հավանությունը, որի դիրքորոշումը Ուկրաինայի և Starlink արբանյակային ինտերնետի օգտագործման հարցում բազմիցս փոփոխվել է։ Հնարավոր մեկ այլ խոչընդոտ է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովի՝ հուլիսին պաշտոնից հրաժարական տալը։ Ֆեոդորովը անմիջական կապ էր պահպանում Մասկի հետ։
FT-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հուլիսին Թրամփի հետ հանդիպման ժամանակ խնդրել է ԱՄՆ-ից ավելի շատ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տրամադրել։ Սակայն դրանց օգտագործումը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում, հանգեցրել է ամերիկյան հրթիռների պակասի։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփին համոզելու նպատակով Զելենսկին առաջարկել է նաև սահմանափակել Ուկրաինայի կողմից իրականացվող հարվածների խորությունը մինչև 200 կիլոմետր։ Սակայն հանդիպմանը ներկա աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը հստակ պատասխան չի տվել և, «ըստ ամենայնի, չի աջակցել այդ ծրագրին»։
Նույն աղբյուրները նաև կարծիք են հայտնել, որ Մասկը, հավանաբար, իր հավանությունը չի տա Կիևին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում