Մարզպետները զբաղված են «հուժկու» երթի համար մարդ բերելով
Տարածվող լուրերի համաձայն, մարզպետները հանձնարարություն են ստացել մարտի 1-ի երթին «հնարավորին չափ շատ մարդ բերել»:
Ասել ու ասում ենք՝ մարտի մեկը շոուի մի վերածեք, մարտի 1-ի ողբերգությունը շահարկման առարկա մի դարձրեք, եւ վերջապես հանգիստ թողեք հոգսերի մեջ թաթախված գյուղացուն, մարզային քաղաքներում ապրող մարդուն:
Եւ ինչպես հիմա չասես՝ հանգիստ նստեք տեղներդ եւ գործ արեք: Բավական են արդեն շոուները, բավական են արդեն ճառերը եւ խրատները:
Գյուղացին պատրաստվում է գարնանացանի: Նա ճռռում է վարկերի տակ, նա կքած է խնդիրների տակ, նրան ասել են, որ նա գարնանացանի համար վառելիք չի ստանալու, իսկ էժան պարարտանյութ էլ այլեւս չի լինելու եւ նրան հիմա ուզում եք բերել Երեւան, որ քայլի, քայլի:
Իսկ գյուղացին հիմա մի հարցադրում է անում՝ ինչու եղավ այս «հեղափոխությունը», եթե կրկին «մարդ են տանելու» հանրահավաք-երթերին: Գյուղացին հարցնում է, թե ինչու ողջունեց իշխանափոխությունը, եթե նոր իշխանություններն իրենց կրկին մենակ էին թողնելու, ավելի, լուծարելու էին գյուղնախարարությունը:
Վերջապես, քայլելու, ճառեր ասելու փոխարեն գործ արեք, քայլելով եւ ճառեր ասելով երկիրը երկիր չի դառնում: Տեսեք, թե ինչ եղավ Վենեսուելայի հետ, երբ Չավեսը, իսկ հիմա Մադուրոն ժողովրդին կերակրում են ճառերով եւ բոցաշունչ ելույթներով:
Գեղամ Նազարյան
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...