Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Կռիվ է՝ անում են, ի՞նչ կլինի. ՀՀԿ-ականը՝ Ջրառատում վնասված երեխայի մասին կամ ես մանկուց ՀՀԿ-ական եմ եղել

Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրերից քաղաքական ուժերի միջեւ սկսվել եւ չեն ավարտվում բախումները: Վնասվածքներ են ստանում նույնիսկ անչափահաս երեխաներ: Բախումներ հրահրողները, լարված իրավիճակներ ստեղծողները հիմնականում ՀՀԿ թեկնածուներն են: Նրանք դեռ հենց հանրապետական կուսակցության ներսում էին սկսել հայտնվել սկանդալային պատմությունների մեջ: Հետո, ՀՀԿ-ի այսպես ասած գաղջը տարածվեց. հանրապետականները գրեթե ամեն օր վիճաբանություն ու ծեծկրտուք են ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Աղմկահարույց դեպքերից մեկը տեղի ունեցավ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Հանրապետականները սկզբում սպառնալիք, ապա մարմնական վնասվածքներ էին հասցրել Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղի համակիրներին: Տուժել էր նաեւ 17 ամյա մի երիտասարդ:

Սերժ Սարգսյանի կուսակից ընկերները նման հանցագործություններ իրականացրել են Ծառուկյան դաշինքի եւ նույնիսկ ՀՅԴ-ականների նկատմամբ, իսկ սա այն դեպքում, երբ Դաշնակցությունը իբր թե համարվում է գործընկեր-քաղաքական ուժ:

ՀՀԿ-ի վերնախավից՝ մինչեւ վարչապետի մակարդակով հայտարարություններ արվեցին, որ նմանատիպ դեպքերի առնչությամբ լինելու է անաչառ հետաքննություն, պատժվելու են բոլոր մեղավորները: Սակայն, հաշվի առնելով, թե օրինակ Ջրառատում ովքեր էին ներգրավված հանցագործության մեջ եւ հիմա ի՞նչ կարգավիճակ ունեն, պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն հերթական սուտն է բարձրաձայնել:

Հանրապետականի հոգեբանություն. ի՞նչ է սա: Երբեմն թվում է, թե ՀՀԿ-ականները կամ իսկապես չեն տեսնում իրենց շուրջ կատարվող օրինազանցությունները, որոնց գլխավոր մեղավորները իրենք են, կամ տեսնում են, բայց լռում են՝ ռեժիմի պատճառով:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, երեք օր շարունակ, երբ հարցումներ էինք իրականացնում ընտրողների շրջանում, ծանոթանում նրանց քաղաքական հայացքներին, մեզ չէր հաջողվում գտնել մեկ հոգու, ով ներկայացնում է ՀՀԿ-ն կամ այդ կուսակցության համակիրն է: Վերջապես երբ հանդիպեցինք հանրապետական մի քաղաքացու, նրանից հետաքրքվեցինք՝ կարո՞ղ է մեկնաբանել, թե ինչու՞ Սերժ Սարգսյանի խոստումները իրականություն չեն դառնում: Հիշեցրեցինք մի քանի խոստում, որոնք կապված էին աշխատավարձերի, թոշակ-նպաստների բարձրացման հետ:

«Կբարձրանա, կբարձրանա հավատում եմ ես: Ոչինչ, որ 10 տարի է խոսք է տալիս, մի 10 տարի հետո կբարձրացնեն, ի՞նչ կըլնի: Կեցցե Սերժ Ազատիչը, Հայաստանը առաջ է տանում: Ես մանկուց հանրապետական եմ եղել, լավ էլ կուսակցությունը ռեյտինգ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց զտարյուն ՀՀԿ-ականը, բայց միեւնույն ժամանակ խնդրեց չհրապարակել անուն-ազգանունը կամ լուսանկարը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից հրահրվող ծեծկռտուքներին, դանակահարության դեպքերին՝ այս ՀՀԿ-ականից հետաքրքվեցինք, թե արդյո՞ք դատապարտում է իր կուսակիցների այս քայլը: Հիշեցրեցինք, որ օրինակ Ջրառատում՝ 17–ամյա երեխա էր վնասվածքներ ստացել:

«Կռիվ է, դա էլ կլինի: Չեմ ուզում դատապարտել իմ կուսակցությանը: Նորմալ է, որ կռվում են, վնասվում են, մեծ երկիր է, դա էլ կլինի»,- նշեց մեղրեցի այս բնակիչը:


Ահա սա է մեր երկիրը 10 տարի շարունակ կառավարող կուսակցության հոգեբանությունը: Աչք փակելով երկրում տեղի ունեցող ապօրինություններին, հաշվի չառնելով անմեղ մարդկանց վնասվածքները, արտոնություններ տալով իր կուսակից ընկերների հանցագործություններին ու բղավելով առաջընթաց եւ անվտանգություն՝ Սերժ Սարգսյանը երկիրը տանում է կործանման:

Հաշվի առնելով երկրում ստեղծված ՀՀԿ-ի ռեժիմային այս իրավիճակը՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացին ապրիլի 2-ին առաջինը աղբամանը կգցի հենց Հանրապետական կուսակցության քվեաթերթիկը: Նրա այս որոշումը սկիզբը կլինի վերջ տալու ապագայում տեղի ունեցող հանցագործություններին, որի հետեւում Հանրապետականն է կանգնած լինելու՝ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:


Դավիթ Գասպարյան