Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին

Շարմազանովն այդպես էլ չհասկացավ, թե ինչ էր ասում դեսպանը

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարություններին:

«Ազատություն»․ - Հայաստանում Եվրամիության դեսպանն այսօր բավական սուր է հակադարձել Ձեր այն պնդումներին, որ դեսպանն իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանի որ Հայաստանը սուվերեն երկիր է: Ավելին՝ դեսպանը հակադարձել է՝ ասելով, թե սուվերենության, ինքնիշխանության հետ կապված վտանգներ եք տեսնում, ապա այդ վտանգները դուք պետք է այլ տեղ փնտրեք: Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այս հայտարարությունը և որտե՞ղ, ըստ դեսպանի, պետք է փնտրեք ինքնիշխանության վտանգները:

Շարմազանով․ - Նախ, կարծում եմ, Եվրամիության հարգարժան դեսպանը սվիններով ընդունելու փոխարեն իմ և իմ գործընկերների հայտարարությունները, ավելի արդարացի կլիներ, որ հարգեր մեր կարծիք արտահայտելու իրավունքը, որովհետև մարդու ազատ կամարտահայտությունը ժողովրդավարության հիմնարար ազատություններից մեկն է: Եվ երկրորդը, վերլուծեր գոնե մեր ասածները, այլ ոչ թե նեղանար: Քանի որ նեղացվածությունը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, առավել ևս դրանք դիվանագիտական կատեգորիաներ չեն: Ինչ վերաբերում է անձամբ իմ գնահատականներին, որ ես հնչեցրել եմ և՛ «Ազատություն» ռադիոկայանի եթերում և Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ես մնում եմ իմ կարծիքին, որ ավելի արդարացի կլիներ, որ պարոն Սվիտալսկին ոչ թե ներքաղաքական կյանքի գնահատականներ հնչեցներ, այլ տեսներ նաև հիմնականում այն դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում՝ նաև Եվրամիության մեր գործընկերների օժանդակությամբ: Եվ կրկնում եմ՝ ոչ միայն ֆինանսական օժանդակությամբ: Որովհետև պարոն դեսպանը շատ է հղում անում ֆինանսական բաղադրիչին: Օժանդակությունը եղել է ոչ միայն ֆինանսական, որը մենք շատ դրական ենք գնահատում․․․ Եվ տեսնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում այն դրական տեղաշարժը, որը եղել է: Ես մնում եմ իմ կարծիքին: Ես իմ կարծիքը արտահայտել եմ, երկրորդելու կարիք չեմ տեսնում: Պարզապես կխնդրեի և կցանկանայի, որպեսզի իմ հարգարժան գործընկերը, որը նաև պրոֆեսիոնալ և փորձառու դիվանագետ է, ոչ թե նեղսրտեր և սվիններով ընդուներ, այլ վերլուծեր իր օպոնենտների կարծիքները:

«Ազատություն»․ - Եվ նրա այդ դիտարկումը, որ ինքնիշխանությանը սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ակնարկում դեսպանը:

Շարմազանով․ - Ես դեսպանի մտքերը կարդացող չեմ: Ես մի բան կարող են շեշտել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, և նախ և առաջ Հայաստանի իշխանությունը ամենալավ գիտակցում է որտեղ է ինքնիշխանության վտանգը, որտեղ կան խնդիրներ: Եվ մեզ համար անվտանգությունը առաջնային է, և պատահական չէ, որ մենք գնացինք այս ընտրություններին և հաջողության հասանք այս ընտրություններին «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

Մանրամասները՝ azatutyun.am